Բաքվի բռնապետը փորձում է ապահովագրել իր թիկունքը իրանական ուղղությամբ․ Վարդան Ոսկանյան
Դատելով Բաքվի բռնապետական վարչակարգի քարոզչամեքենայի սպասարկու որոշ ադրբեջանցի վերլուծաբանների արտահայտություններից՝ Բաքվի բռնապետը փորձում է խուսափել Աբուլֆազլ Էլչիբեյի սխալներից և ապահովագրել իր թիկունքը իրանական ուղղությամբ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այս առումով ադրբեջանական շահերի տեսանկյունից հատկապես կարևորվում է մի կողմից Ատրպատականում դիրքերի ամրապնդումը, իսկ մյուսից՝ ամբողջ Իրանում տարբեր ազդեցության շիայական խմբերի և անհատների հետ կապերի և համագործակցության հաստատումը։
Չնայած սրան՝ Հայաստանի ճշգրիտ և մեթոդաբար իրականացվելիք աշխատանքի արդյունքում կարելի է ամբողջովին տապալել երկու ուղղություններն էլ՝ հաշվի առնելով այն, որ Բաքվում Ատրպատականի հանդեպ խորքային իմաստով որևէ բան չի փոխվել և այն միևնույն է դիտարկվում է «Հարավային Ադրբեջան»՝ անկախ նրանից, դրա մասին կբարձրաձայնվի, թե ոչ, իսկ Ադրբեջանի իրանամետ շիաները ենթարկվում են անասելի ճնշումների և բռնությունների, Բաքվի բռնապետին համարելով շիայական արյուն հեղած «ժամանակի Յազիդ»»,- գրել է Վարդան Ոսկանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան