Չինաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի արդյունքում 108 մլն մարդ կրկին մեկուսացման մեջ է
Չինաստանի հյուսիսարևելյան տարածաշրջանում մոտ 108 միլիոն մարդ կրկին հայտնվել է մեկուսացման մեջ՝ վարակի նոր և աճող բռնկման պատճառով, ինչը հետընթաց է գրանցել երկրում նորմալ կյանքին վերադարձի հարցում։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Ամբողջ երկրում տեղի ունեցող վերաբացման պայմաններում Ջիլիան նահանգը դադարեցրել է գնացքների ու ավտոբուսների շարժը, փակել դպրոցները և կարանտինացրել տասնյակ հազարավոր մարդկանց: Խիստ միջոցները անհանգստացրել են այն բազմաթիվ բնակիչների, որոնք կարծում էին, որ երկրում համաճարակի վատթար շրջանն ավարտված է:
Նշվում է, որ չնայած 34 վարակի դեպքին, որը չի տարածվում այնքան արագ, որքան Ուհան քաղաքում՝ հանգեցնելով համաճարակի, Չինաստանի արագ և ուժեղ արձագանքը արտացոլում է կորոնավիրուսի երկրորդ բռնկման նկատմամբ վախը, որը հանգեցրեց տնտեսական և սոցիալական մեծ ծախսերի: