Այսօր կիրականացվի Սոչի-Երևան չվերթ
Մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Սոչի-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 19:25): Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։
«Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,-հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 15-ին
- Հայաստանից 80 ուղևոր տարհանման չվերթով տեղափոխվել է Ուկրաինա
- Դեսպանատանուն. Մինչև մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում
- Իրականացվելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ
- Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի
- Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային չվերթն՝ այսօր
- Իտալիայից ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են օգտվել Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից