Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թվում 5 հղի է եղել
Ապրիլի 21-ին, երբ Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը 1401 էր, առողջացածների թիվը 609-ը, Panorama.am-ը հարցում էր ուղարկել առողջապահության նախարարություն վարկակիր հղիների թվի, հիվանդության՝ պտղի հնարավոր ազդեցության և այլնի մասին։
Panorama.am- Ապրիլի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 1401 հիվանդներից քանի՞ս են հղիներ։
ԱՆ- Ապրիլի 21-ի դրությամբ հիվանդանոցային բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 4 հղի:
Panorama.am- Ինչպե՞ս է գնահատվում նրանց վիճակը, քանի՞սն են ջերմում, ի՞նչ դեղամիջոցներ են ընդունում։
ԱՆ- Նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, ստանում են ախտանշանային բուժում` ըստ անհրաժեշտության
Panorama.am- Բուժման ընթացքում պտղի զարգացման, աճի վերաբերյալ հետազոտություններ իրականացվե՞լ են, թե՞ ոչ։ Եթե այո, ի՞նչ են ցույց տվել դրանք, եթե ոչ, ինչո՞ւ։
ԱՆ- Բուժման մեջ գտնվող հղիների պտղի վիճակը գնահատվում է ռուտինային կարգով, շեղումներ չեն հայտնաբերվել:
Panorama.am- 609 առողջացածների թվում քանի՞ հղի կա։ Դուրս գրումից հետո նրանք որ բուժհաստատության վերահսկողության ներքո են բուժզննումներ ու հետազոտություններ անցնում։
ԱՆ- Ապրիլի 21-ի դրությամբ հիվանդանոցից առողջացումով դուրս է գրվել 1 հղի, որի հետագա հսկողությունն իրականացվում է նախածննդյան հսկողություն իրականացնող այն բուժհաստատությունում, որտեղ վերջինս գրանցված էր մինչև կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերումը:
Panorama.am- Օրեր առաջ կորոնավիրուսով հիվանդ կինը ծննդաբերել էր, պտղի թեստավորման արդյունքը դրակա՞ն, թե՞ բացասական էր։
ԱՆ- Նորածնի առաջին թեստի արդյունքը բացասական է:
Հարակից հրապարակումներ`
- Թորոսյան. Ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել
- Կորոնավիրուսով վարակված կինը ծննդաբերել է առողջ երեխա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան