«Իրատես». Փաշինյան-սորոսականներ անջրպետի կարևորագույն պատճառն այն է, որ վերջիններս գիտեն` Նիկոլը կործանվում է
«Իրատես» թերթը գրում է.
«Սորոսականներն անչափ դժգոհ են Փաշինյանից, ինչն էլ այլևս չեն թաքցնում. հեղափոխոթյան ժամանակ ձեռք բերած պայմանավորվածությունները վերջինս չի կատարում, սահմանափակում, արգելապատնեշում է նրանց «առաջընթացը»: Սորոսականները կասկած ունեն, որ Փաշինյանը դա անում է ռազմավարական գործընկեր Ռուսաստանին դուր գալու համար, իսկ իրականում Փաշինյանը չի ցանկանում քարտ-բլանշ տալ սորոսականներին` դողալով իր մենիշխանության վրա։
Սորոսականները կարծում են նաև, որ իրենց անկյուն քշելով` Նիկոլը փորձում է տերերից էլ ավելի մեծ սատարում ստանալ, այդ թվում` Ղարաբաղյան հարցում (պետդեպի պաշտոնյան, որին Նիկոլը վկայակոչեց վերջին ասուլիսում, շատ ցածր «ռանգի» է, որպեսզի ամրակայվի, թե Լավրովի հետ նրա անհամաձայնությունը ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահության մոտեցումն է):
Ասում են նաև` Փաշինյան-սորոսականներ անջրպետի կարևորագույն պատճառն այն է, որ վերջիններս գիտեն` Նիկոլը կործանվում է, իսկ նրա հետ խորտակվելու ցանկություն ոչ ոք չունի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան