«Փաստ». Փաշինյանը հարցերի շարքում հատուկ է թողել «անցանկալի» հարցերը
«Փաստ» թերթը գրում է.
«Արդեն «հին, բարի» ավանդույթ է դարձել, երբ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ծավալուն ասուլիսներով, որոնց ժամանակ մի քանի ժամ շարունակ ներկայացնում է «100 փաստի» հերթական «սերիան» և պատասխանում է լրագրողների հարցերին։ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ արդեն երկրորդ անգամ այդ ասուլիսը տեղի է ունենում օնլայն. լրատվականներն իրենց հարցերն ուղարկում են առցանց, իսկ Փաշինյանը հերթով պատասխանում է դրանց։
Շաբաթ օրը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաև այնպիսի հարցերի, որոնք իշխանության համար այդքան էլ հաճելի չէին։ Մեր տեղեկություններով, սակայն, դա իշխանության կողմից հատուկ ընտրված տակտիկա է եղել։
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը հարցերի շարքում հատուկ է թողել այդ «անցանկալի» հարցերը, որպեսզի կարծիք ձևավորվի, թե իշխանությունն ինչքան պարզ ու թափանցիկ է գործում, և թե ընտրվել են վարչապետին ուղղված բոլոր հարցերը՝ առանց բացառության։
Նույն աղբյուրի հավաստմամբ, վարչապետն աշխատակազմի հետ ունեցած քննարկման ժամանակ ասել է, թե հարցերին կպատասխանի ըստ նպատակահարմարության, այսինքն՝ կարևորը տվյալ պահին հարցի բարձրաձայն հնչելն է, այլ ոչ թե տրված պատասխանը։ Այդուամենայնիվ, կառավարության աղբյուրը թերթին փոխանցել է, որ մոտ երկու տասնյակ հարցեր միացվել են իրար, իսկ 7-8 հարց ընդհանրապես չի հնչել։
Մեր տեղեկություններով, այսպես կոչված, «տեխնիկական պատճառներով» չհնչած հարցերի հիմնական մասը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը և դրան առնչվող խնդիրներին՝ դատավորի վարքագիծ, քաղաքական հետապնդումներ և այլն, ինչպես նաև Ապրիլ յան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների հետ կապված մի քանի հարցադրումների»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան