Նարեկ Մալյանի դեմ քրեական գործ է հարուցվել
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մի խումբ անձինք քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հաղորդում են տվել «Facebook» սոցիալական ցանցում «Narek Malian» անունով հանդես եկող օգտատիրոջ հակաօրինական գործողությունների վերաբերյալ։
Հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) և 144-րդ հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։
Հարակից հրապարակումներ`
- Մալյան. Ես ոստիկանությունում ասացի՝ նույն կոշտությամբ շարունակելու եմ քաղաքական պայքարը
- Նարեկ Մալյանը ոստիկանությունում է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան