Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, ինչպես գրում է վրացական Առաջին ալիքը, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 702 դեպք:
Ինչ վերաբերում է ապաքինվածներին, նրանց թիվն ավելացել է 24-ով և կազմում է 456:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 4787 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 337-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան