Արամ Վարդևանյան. Ռոբերտ Քոչարյանին վիրահատելու կարիք չէր լինի, եթե նա չլիներ ՔԿՀ-ում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում մինչ նիստի մեկնարկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը տեղեկացրեց՝ պարոն Քոչարյանը գտնվում է հետվիրահատական շրջանում։
Այսօրվա նիստին նա չի մասնակցի, հաջորդին կմասնակցի՞, թե՞ ոչ, առայժմ հայտնի չէ։
«Դուք տեղյակ եք, Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ բժշկական միջամտության է ենթարկվել, դրա կարիքը չէր լինի, հաստատապես եմ պնդում, եթե նա չլիներ քրեակատարողական հիմնարկում։ Սա ակնհայտ փաստ է, այսինք, վերջին շրջանի առողջական խնդիրներն արձանագրվել են պետության կողմից իր պարտավորությունների թերի կատարման հետևանքով։ Անձը գտնվելով անազատության մեջ, չպետք է ունենա առողջական խնդիրներ, իսկ Ռոբերտ Քոչարյանի դեպքում իրավիճակն այլ է»,-ասաց նա։
Անդրադառնալով նախորդ նիստին հրապարակած որոշմանը, Վարդևանյանը նշեց, որ այն նման է ցինիզմի։
«Ցավ եմ ապրում, որ մեր երկրում արդարադատությունը չակերտներում է։ Այն իրավունքի հետ կապ չունեցող դատական ակտ է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ որոշումը կհրապարակվի Դատալեքսում ու բոլորը կտեսնեն։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ. Այս գործի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխաններն արդեն տրվել են
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատրաստում են վերաքննիչ բողոքները
- Տիգրան Աթանեսյան. Անհապաղ ազատեք Ռոբերտ Քոչարյանին
- Արամ Օրբելյան. Արմեն Թավադյանի դեմ քրգործը ստեղծված է Ռոբերտ Քոչարյանին բանտում պահելու համար
- Ռոբերտ Քոչարյանը ազատ չարձակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան