Թորոսյանը սկսել է դատի տալ կորոնավիրուսի մասին «կեղծ» լուրեր տարածողներին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքացիական հայցեր է ներկայացրել Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Պարացելսուս» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանի։
Դատալեքս համակարգից Panorama.am-ը տեղեկացավ, որ Նունե Ներսիսյանի դեմ հայցադիմումը դատարանը ստացել է մայիսի 14-ին։ Նախարարը պահանջում է դատարանից Ն.Ներսիսյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները։ Այն մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Սարգիս Երիցյանին։
Նունե Ներսիսյանը դատարանից ծանուցում դեռ չի ստացել։ Արձագանքելով այս տեղեկատվությանը՝ ՀԿ նախագահը նշել է.
«Թորոսյանը հայտարարել է, որ կեղծ լուրեր տարածողների անունները կփոխանցի իրավապահներին: Հիմա այս խելոքը որոշել է,որ ես կեղծ լուրեր եմ տարածում: Նաև պահանջ է ներկայացրել զրպարտության` գումարների և մահերի հետ կապված:
Չնայած ասեմ, որ ինքս դեռ այդ մասին ծանուցում չեմ ստացել, բայց արդեն datalex համակարգում տեղադրված է: Պահանջը ներկայացնելուց մարդ պետք է իրական փաստեր ունենա:
Ամբողջ լրատվությունը ողողված է իրարամերժ տեղեկություններով: Բազմաթիվ հանրաճանաչ և վաստակ ունեցող պրոֆեսորներ, ակադեմիկներ պնդում և հայտարարում են կեղծ պանդեմիայի մասին:
Բավականին շատ ինֆորմացիա կա Covid-19 ից մահացության բարձր տոկոսի մասին : Ճիշտ այդքան և մի բան էլ ավել ինֆորմացիա և պաշտոնական տվյալներ կան, որ տարեկան միջին մահացությունը չի աճել։
Իսկ հիմա մահերի մասին խոսենք:
Քանի դեռ մահացած մարդկանց դիակները չեն հերձում, ոչ մի պաթանատոմիական եզրակացություն չկա, հետևաբար, չեն կարող մահվան պատճառը նշել կրոնավիրուսը, այդ դեպքում, ինչ՞ի մասին է խոսքը:
Իսկ գումարների մասին բացարձակ դժվար չէ կռահել, բավական է միայն նայել միայն ստացած պարգևավճարների քանակը և շատ այլ տվյալներ, որոնք որպես ապացույց կներկայացնեմ ,արդեն իսկ պարզ է դառնում ամբողջ պատկերը:
Թորոսյան չկարծես այս քայլով լռեցնելու ես ինձ կամ ինձ նման հասկացող մարդկանց: Համարիր միֆերի ավարտի սկիզբը `start- ը տրված է :
Եվ մի բան էլ հիշեցնեմ ` Մինասյան Արայի դատն էլ հիշիր, հաստատ այդ օրինակը պետք կգա»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանն այս թեմայի շուրջ վիրավորել էր նաև ԱՏՁՄ ղեկավար Կարեն Վարդանյանին, ինչի հետևանքով բազմաթիվ քննադատությունների էր արժանացել։ Նրանից պահանջել էին ներողություն խնդրել Վարդանյանից, ինչն, իհարկե, Թորոսյանը չարեց։
Ինչ վերաբերում է Արա Մինասյանի հետ կապված դատարանի որոշմանը, դատական բոլոր ատյանները բավարարել էին Մինասյանի հայցը, պարտավորեցրել Թորոսյանին հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները։
«Դատարանի վճիռը կդնեմ իմ դարակում, և ևս մեկ անգամ կհայտարարեմ, որ Հայաստանի դատական համակարգը չի վայելում Հայաստանի ժողովրդի մեծամասնության վստահությունը և կարիք ունի արմատական բարեփոխումների»,- ասել էր Թորոսյանը։
Ի դեպ, այս տեսահոլովակը կօգնի կողմնորոշվել, թե ում դեմ պետք է ներկայացվեն հաջորդ հայցերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան