Սա թերևս ամենավառ ապացույցն ու ինքնախոստովականն է հենց իր փչացվածության աստիճանի մասին. Լևոն Քոչարյան
«Այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնողը բորբոքված մունաթ էր գալիս, որ իրենց չարաշահումների մասին լուրերը իրենք անընդհատ հերքում են և այլևս չեն հերքելու, իսկ դրանց հավատացողներին ասում է, որ իրենց փչացվածության աստիճանն են ցույց տալիս, քանի որ մտածում են, որ եթե իրենք պաշտոնի լինեին կանեին այդ ամենը:
Զավեշտը նրանում է, որ սա ասում է մի մարդ, ով տարիներ շարունակ ինչքան սուտ ու կեղծիք կա տարածում էր մեր մասին:
Օդանավակայանում փայաբաժին ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, պղնձամոլիբդենային կոմբինատում փայաբաժին ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, Նաիրի հիվանդանոցում փայաբաժին ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, Սպայկայում փայաբաժին ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, որևէ բանկում փայաբաժին ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, կղզիներ ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, թալանելը ՀԵՐՔԵՑԻՆՔ, միլիարդները ՀԵՐՔԵՑԻՆՔ...
Եթե նա մեզ էր վերագրում այդ ամենը, անտեսելով մեր հերքումները, ուրեմն իր իսկ ասելով ստացվում է, որ այդպես էր մտածում, որովհետև, եթե ինքը լիներ այդ ամենը կաներ: Սա թերևս ամենավառ ապացույցն ու ինքնախոստովականն է հենց իր փչացվածության աստիճանի մասին, ինչպես ինքն է ասում»-Ֆեյսբուքի իր էջում գրել Լևոն Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. «Ավելի քան պարզ է, որ դատավորի աթոռին բազմածը կատարում է փոքրոգի, վախվորած մարդուկի հրահանգը»
- Լևոն Քոչարյան. Անհնարինը դառնում հնարավոր, երբ նպատակն արդար է
- Լևոն Քոչարյան. Անմարդկային, սեփական պատմությունը չիմացող մարդկանց քայլ է ի դեմս մեր երկրի ղեկավարության
- Լևոն Քոչարյան. Վաղը հայրս անպայման կմասնակցի դատական նիստին
- Լևոն Քոչարյան. Նախկին վարչապետների հետ համաձայնություն կա, նրանք պատրաստ են գալ դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին