Ջավախքի Բալխո գյուղում խաչքար է գտնվել
Ջավախքի Ախալքալաքի շրջանի Բալխո գյուղում խաչքար է գտնվել: Խաչքարը հայտնաբերվել է գյուղի վերջնամասում, դեպի Զակ տանող ճանապարհին, երկու 14 տարեկան աղջիկների կողմից: Աղջիկները նկատելով խաչքարն՝ անմիջապես տեղեկացրել են իրենց ծնողներին: Այնուհետև ծնողները խաչքարը զգուշությամբ դուրս են բերել հողի տակից և կանգնեցրել:
«Խաչքարը գտել են երկու 14 տարեկան աղջիկներ շատ պատահական, հետո նրանք այդ տեղեկությունը հայտնել են իրենց ծնողներին, որոնք էլ խաչքարը հանել են գետնի տակից։ Նրանց կարծիքով խաչքարը ամբողջությամբ չէ։ Որևէ մեկի ցույց չենք տվել և հիմա գտնվում է այնտեղ, որտեղ որ հայտնաբերվել է»,- Jnews-ին հայտնել է Բալխո գյուղի բնակիչներից մեկը:
Ըստ մասնագետների, նախնական պարզաբանման՝ գտնվածը տապանաքար է: Առաջին հայացքից նման է 7-8-րդ դարերի խաչքարի, սակայն սա դեռ լուրջ ուսումնասիրության կարիք ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա