Վենետիկը ցանկանում է վերանայել զբոսաշրջության քաղաքականությունը
Վենետիկում համարում են, որ կարանտինը հանելուց հետո անհրաժեշտ է քննարկել զբոսաշրջության վերաբերյալ քաղաքականությունը։ Այնտեղ կարծում են, որ զբոսաշրջային նախկին մեծ հոսքերից պետք է խուսափել։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին փոխանցել է CNN Travel-ը։
Վենետիկում մայիսի 18-ից բացվել են խանութները, փողոցներն աստիճանաբար աշխուժանում են, բայց մարդիկ, նախկինի պես, քիչ են։ Հաղորդվում է, որ քաղաքում առնվազն 60 հազար մարդ է բնակվում, բայց տարեկան Վենետիկ է այցելում մինչև 30 միլիոն զբոսաշրջիկ, եկամուտը կազմում է 2,5 միլիարդ դոլար։
Տեղացիներն անցած տարվա ջրհեղեղն ու կորոնավիրուսային համավարակը ընկալում են որպես շրջադարձային պահ: Տեղի ակտիվիստների խոսքով, զբոսաշրջության Վենետիկում պետք է դառնա ավելի լավ, և ոչ թե մասսայական։
Նրանց կարծիքով, քաղաքում պետք է ավելի շատ լինեն տեղացիներն ու ուսանողներ, անհրաժեշտ է զարգացնել նաև տեղական ապրանքանիշերը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես է Վենետիկում ջրհեղեղն ազդել զբոսաշրջության վրա
- Վենետիկում հիմա էլ ջուրը պակասել է
- Վենետիկում ջուրը հասել է ռեկորդային մակարդակի
- Վենետիկում զբոսաշրջիկը հարվածել է գոնդոլավարին՝ սելֆի անելու արգելքի համար
- Վենետիկում վճար կսահմանեն քաղաքի պատմական կենտրոն այցի համար