ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել վերսկսել և կարճել «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:
Հանձնաժողովից հայտնում են, որ «Վեոն Արմենիա» ընկերությունը 2020 թվականի մայիսի 6-ին դիմել է
հանձնաժողով՝ հայտնելով, որ հրաժարվում է իր դիմումից և խնդրում է կարճել հարուցված վարչական վարույթը:
Հաշվի առնելով, որ դիմումատուն գրավոր հրաժարվել է իր դիմումից՝ վերանում է հարուցված վարչական վարույթն իրականացնելու անհրաժեշտությունը, հետևաբար հանձնաժողովը որոշել է վարչական վարույթը կարճել:
ՏՄՊՊՀ-ից հիշեցնում են, որ հանձնաժողովի 2020 թվականի մարտի 19-ի թիվ 122-Ա որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, կասեցվել էր ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը։
Հարկ է նշել, որ վարույթի շրջանակում հանձնաժողովն իրականացրել է հեռահաղորդակցության ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն, որը հետագայում կհրապարակվի։
Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- «Իրատես». Իշխանությունները «Յուքոմը» կլլելու հարցում խաղերի մեջ են եղել Եսայան եղբայրների հետ
- Հայ-ֆրանսիական ԱԱՊ-ն անհանգստություն է հայտնել Ucom-ի և Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ ապօրինությունների վերաբերյալ
- Veon-ը դադարեցնում է քննարկումերը Ucom-ի հետ
- Փաստաբան. Եթե հաստատվի, որ Մ. Մինասյանը սեփականատիրական առնչություն է ունեցել «Յուքոմ»-ի հետ, ապա այդ բաժնեմասը կնվիրաբերվի «Իմ քայլը» հիմնադրամին
- ՏՄՊՊՀ-ն քննարկել է «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման վերաբերյալ հարցը