Փաշինյան. Եթե այսպես շարունակվի, օրական տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մահեր կունենանք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ Հայաստանը մեծ պրոբլեմի առաջ է կանգնած, քանի որ հասարակությունը լուրջ չի ընդունում վտանգը։
«եթե մահվան տեմպը չկոտրենք, ապա մայիսի 29-ին կունենաք 10 հազար հիվանդացության դեպք, հունիսի 12-ին՝ 20 հազար հիվանդացության դեպք, ինչը նշանակում է, որ մահվան դեպքերը կավելանան, քանի որ վերակենդանացման բաժանմունքներում տեղ չի լինի։ Եթե այս դինամիկան չփոխենք, ապա իսկապես շատ լուրջ պրոբլեմի առաջ ենք կանգնելու, օրական տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մահեր կարող են գրանցվել։ Այս իրավիճակին չհասնելու համար շատ կարևոր է յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունը, պահվածքը»,-ասաց Փաշինյանը։
Նա ասաց, այսօր էլ ինքը փողոցում տեսել է մարդիկ, ովքեր միմյանց քիթ մտած զրուցում են, կարծես ոչինչ չի պատահել։
«Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում եմ, որ պարետատան սահմանափակումները պահպանվեն։ Թաղումները կատարվում են այնպես, կարծես ոչինչ չի պատահել։ Մենք դեպքեր ունենք, որ թաղումները դառնում են մեծ բռնկումների պատճառ»,-նշեց նա։
Փաշինյանի խոսքով, սահմանփակումները խախտողների նկատմամբ խիստ են լինելու, քանի որ սա արդեն ազգային անվտանգության հարց է։ Նա հորդորեց տուրք չտալ սուտ լուրերին։
Նա մեկ անգամ ևս կրկնեց խախտումների համար տուգանելու են բոլորին. «Հետո չասեք սոցիալական վատ վիճակում ենք, վատ վիճակում եք, սոցիալական հեռավորություն պահեք»։
Փաշինյանը բարկացավ նաև այն մարդկանց վրա, որոնք պահանջում են հերքել, թե իշխանությունը փայ ունի դիմակների արտադրության մեջ, ասաց՝ կյանքը հերքելով չի անցկացնելու։
«Դե ապացուցեք, որ ուղտ չեմ, ապացուցեք, որ մաքսանենգ չենք։ Այնպես որ չեմ պատրաստվում հերքել, սաղ կյանքում հերքել ենք, ով ինչին ուզում է հավատա, թող հավատա, հալալ ա իրեն»,-ասաց նա՝ էլի հիշելով կորոնավիրուսի մասին։
Հարակից հրապարակումներ`
- Բաց տարածքում դիմակ չունենալու համար 10 հազար դրամ տուգանքը հավանաբար հետադարձ ուժ կունենա
- Թորոսյան. Կորոնավիրուսի թեստի դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ վերադառնալու են տուն
- Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թվում 5 հղի է եղել
- 19.05.2020. Կորոնավիրուսի 218 նոր դեպք և երեք մահ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան