Բաց տարածքում դիմակ չունենալու համար 10 հազար դրամ տուգանքը հավանաբար հետադարձ ուժ կունենա
«Մենք առաջարկում ենք, որ մինչև նոր օրենքի նախագծի ընդունումը տուգանված քաղաքացիները, ովքեր դեռ չեն վճարել գումարը, վճարեն 10 հազար դրամ, իսկ ովքեր արդեն վճարել են գումարը, գումարի հետգանձում ստանան»,- ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Տեղեկացնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն առաջարկում է, որ բաց տարածքում դիմակ չունենալու համար նախկին 100-250 հազար դրամի փոխարեն 10 հազար դրամ տուգանքի չափը հետադարձ ուժ ունենա, և նախկինում վարչական տույժի ենթարկված քաղաքացիները ևս 10 հազար դրամ գումար վճարեն պետությանը։
Պատգամավորը հստակեցրեց, որ վերոնշյալ օրենքով սահմանված տուգանքի չափը կիրառվում է նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը. «Բացառություն են այն դեպքերը, երբ տուգանքը նշանակվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար։ Այսինքն՝ մենք փարատում ենք կառավարության այն մտայնությունը, որ մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար ուժի մեջ կմնան առայժմ գործող տուգանքի չափերը։ Իսկ մյուս դեպքերում առաջարկում ենք, որ տուգանք սահմանվի 10 հազար դրամի չափով»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ ասաց, որ օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում վարչական մարմնի կողմից կվերանայվեն նախքան օրենքի ընդունումը եղած վարչական տույժերը։
Առաջարկներն ընդունելի էին արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանն ասաց, որ կառավարության համար ընդունելի են նշված առաջարկները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան