Սոցիալապես անապահովներին պետք է ապահովել դիմակներով. Զոհրաբյան
«Կենտրոնի դեղատներում դիմակների գները սկսվում են 220 դրամից, ձեռնոցները՝ սևը 100 դրամ է, մյուս գույները՝ 60-70 դրամ»,- ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորն ասաց, որ պետք չէ ողջ պատասխանատվությունը դնել քաղաքացու վրա.
«Ես վստահ եմ, որ աղքատությունը մեզանում շատ ավելին է, քան պաշտոնապես արձանագրվել է, բայց գոնե աղքատության այդ խմբում ներառված սոցիալապես անապահովներին և թիրախային խմբերում գտնվող քաղաքացիներին պետք է ապահովել դիմակներով։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի դիմակի վիճակը, եթե մի անգամ էլ դա լվացվի։ Այն 100 անգամ ավելի վտանգավոր կլինի, քան ընդհանրապես չկրելը»։
Անդրադառնալով կոչերին, որ պետք է տանը կարել դիմակներ՝ Ն. Զոհրաբյանն ասաց, որ խնդիրն այդ տարբերակով չի լուծվի։
«Ո՞րն է ՏՄՊՊՀ-ի գործառույթը, արդյո՞ք նաև այն չէ, թե ինչու են դեղատներում նման գերշահույթներ ստանում։ Եթե նախկինում դիմակները վաճառվում էին 30-40 դրամով, այդ մարդիկ հաստատ բարեգործություն չէին անում, իրենց շահույթն ունեին։ Հիմա պետք է հասկանալ՝ ինչո՞ւ են նրանք ստանում նման գերշահույթներ։ Համաձայն եմ, այսօր մենք գտնվում ենք պատերազմական վիճակում՝ համաճարակին դեմ հանդիման։ Հիմա մարդիկ, որոնք դեղատներին մատակարարում են դիմակներ, արդյո՞ք պիտի իրենց գերշահույթներից գոնե մասամբ հրաժարվեն, թե՝ ոչ։ Բացի այդ, նախկին անհամաչափ տուգանքները՝ 100-250 հազար դրամ, կարծում եմ, որ պետք է չեղարկվեն»,- եզրափակեց խոսքը Ն. Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞նց կարող է դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը դիմակի գնի հետ որևէ կապ չունենա. Մելքումյան
- Բաց տարածքներում դիմակ չունենալու համար մարդիկ կտուգանվեն 10 հազար դրամով. նախագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին