ԱՄՆ և ՌԴ պետք է սկսեն բանակցել Սիրիայի շուրջ. ՄԱԿ-ի բանագնաց
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացը կոչ է անում Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին բանակցություններ սկսել՝ սիրիական պատերազմը դադարեցնելու համար:
Գիր Փեդերսենի նման հայտարարությունն առաջին հրապարակային կոչն է հակամարտության հակառակ կողմերում գտնվող տերություններին: Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հիմնական դաշնակիցն է: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Փեդերսենը հավելել է նաև, որ Սիրիայի պատերազմող հակառակորդ կողմերը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները Ժնևում իրենց երկրի ապագայի շուրջ, երբ կթուլացվեն COVID-19-ի հետ կապված ճանապարհորդական սահմանափակումները:
Նա մտավախություն հայտնեց, որ լարվածության այսօրվա նվազմանը կարող է հաջորդել լայնամասշտաբ սրում և կոչ արեց քայլեր ձեռնարկել գերիների, առևանգվածների և անհայտ կորածների հարցում, որպես պատերազմող կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցներ: