20.05.2020. 230 նոր վարակակիր, 255 առողջացած, մահվան 3 դեպք
Մայիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 44071 թեստավորում:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, այսպիսով` արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 230 նոր դեպք և 255 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 65 (տղամարդ), 68 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 27 է։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Եթե այսպես շարունակվի, օրական տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մահեր կունենանք
- 19.05.2020. Կորոնավիրուսի 218 նոր դեպք և երեք մահ
- 18.05.2020. 351 նոր վարակակիր, 94 առողջացած և մահվան մեկ դեպք
- 17.05.2020. 189 նոր վարակակիր, 134 առողջացած և մահվան 5 դեպք
- 16.05.2020. 239 նոր դեպք, 125 առողջացած, 3 մահ
- 15.05.2020. Կորոնավիրուսի 184 նոր դեպք և 94 առողջացած, երեք մահ
- 14.05.2020. 142 նոր վարակակիր, 72 առողջացած, մահվան մեկ դեպք
- 13.05.2020. 180 նոր վարակակիր, 70 առողջացած և մեկ մահվան դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին