«Ադեկվադի» անդամ. Խնդրեցինք մանրամասնել, թե ինչն է համարվում մեկ տարածք, որին ի պատասխան բերման ենթարկեցին
Ոստիկանության կենտրոնի բաժնի մոտ, ուր տարել են «Ադեկվադ» միաբանության անդամների, հավաքվել են փաստաբաններ, քաղաքական գործիչներ։
Բերման ենթարկվածներից Գրիգոր Մինասյանն, որին արդեն բաց էին թողել, լրագրողներին ասաց, որ ինքը եղել է ոստիկանության գլխավոր վարության շենքի մոտ, որպես միաբանության անդամ գնացել էր սատար կանգնելու «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, որին հրավիրել էին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին բացատրության տալու։
«Պահում էինք սոցիալական հեռավարությունը։ Ոստիկանները սկզբում սոցիալական հեռավարությունը պահելու կոչեր արեցին։ Տեսնելով, որ պահում ենք, բարձրաձայնեցին, որ մեկ տարածքում չի թույլատրվում 5 հոգուց ավելի մարդկանց հավաքը։ Խնդրեցինք մանրամասնել, թե ինչն է համավում մեկ տարածք, որպեսզի կարողանանք հարմարացնել ու ընդառաջ գնալ իրենց պահանջին, որին ի պատասխան բերման ենթարկեցին»,- պատմեց Գ. Մինասյանը։
Արթուր Դանիելյանն ասաց, որ բերման ենթարկվածների հիմնական մասին արդեն ազատել են։
«Փորձում ենք հասկանալ, թե որն է եղել բերման ենթարկելու պատճառը։ Իրավական տեսանկյունից որևէ հիմք չկար։ Հրահանգված է եղել հինգ հոգուց ավելի չհավաքվել, այդպես էլ արել են, կանգնած են եղել իրարից հեռու առանձին խմբերով։ Գնացեք ու ցանկացած սրճարաններում, մոլերում տեսեք, այդ որոշմանը հետևում են, թե ոչ։ Ոչ մեկն այնպես չի պահում այդ պահանջերին, ինչպես մերոնք»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության Կենտրոնական բաժին էին տարվել 17 անձ Վարչական իրավավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի պահանջները չկատարելու համար։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ
- Արթուր Դանիելյան. Մեզանից պահանջում են ապացուցել, որ վարչապետի մերձավորները որևէ կապ ունեն մաքսանենգության հետ
- Ոստիկանություն. Բերվածները խախտել են ՎԻՎ 182 հոդվածը
- «Ադեկվադ» միաբանության աջակիցներին բերման ենթարկեցին