Աֆղանստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է ութ հազարը
Աֆղանստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվը գերազանցել է 8 հազարը, մահացել է 187 մարդ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած 24 ժամվա ընթացքում Աֆղանստանում գրանցվել է վարակի 492 նոր դեպք, վարակների թիվը հասել է 8145-ի:
Նշվում է, որ վերականգնվել է առնվազն 930 մարդ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 միլիոն դեպք
- ՅՈՒՆԵՍԿՕ. Աշխարհի թանգարանների ավելի քան 13 տոկոսը հնարավոր է չբացվեն համավարակից հետո