Զելենսկին հորդորել է ճշտել` Պորոշենկոյի վրա Բայդենի ազդեցության մասին տեղեկությունները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երդմնակալության օրվան նվիրված մամուլի ասուլիսում կոչ է արել ստուգել Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի վրա ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի ազդեցության մասին տեղեկատվությունը: Այս մասին գրում է Gazeta-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Պորոշենկոյի նկատմամբ պետական դավաճանության և լիազորությունների չարաշահման մեղադրանքով քրեական գործ է հարուցել։
Զելենսկին նշել է, որ սա կարող է որակվել որպես պետական դավաճանություն և հարցը հասցեագրել է իրավապահ մարմիններին:
Նշենք, որ այսօր ԶԼՄ-ները գրել էին, որ հրապարակվել է հեռախոսային ձայնագրություններ, իբր Պորոշենկոյի և Բայդենի միջև: Խոսակցություններից մեկը վերաբերում էր Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնից Վիկտոր Շոկինի պաշտոնանկությանը` Բայդենի խնդրանքով: Դրա դիմաց, ըստ աուդիո ձայնագրությունների, նա խոստացել է Պորոշենկոյին՝ Ուկրաինային տրամադրել միլիարդ դոլար: Բացի այդ, քննարկվել են խորհրդարանում կոալիցիայի առկայության, Արսենի Յացենյուկի կառավարության հրաժարականի և Վլադիմիր Գրոյսմանի կաբինետի հաստատման վերաբերյալ հարցերը: