Խաչատուրյան քույրերը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին խնդրել են՝ դիմել ՌԴ իշխանություններին
Խաչատուրյան քույրերը, որոնք մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ, խնդրել են Կանանց նկատմամբ բռնության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին դիմել ռուսական իշխանություններին՝ պահանջելով թույլ չտալ իրենց երկրորդ անգամ տրավմայի ենթարկել քրեական գործի ընթացքում և իրենց դատավարական իրավունքի հետագա խախտում։ ՏԱՍՍ-ին կրտսեր քրոջ փաստաբան Վալենտինա Ֆրոլովան ասել է, որ դրա համար պետք է քույրերի գործը քննել միասին և հաշվի առնել, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության շրջանակում։
Փաստաբանն ասել է, որ քննչական մարմինները բաժանել են քույրերի քրեական գործը՝ առանձնացնելով Մարիա Խաչատրյանի գործը, ինչը բացասաբար է անդրադարձել մեղադրյալի իրավունքների վրա:
«Չնայած նրան, որ երկու քրեական գործերի շրջանում քննվում են նույն հանգամանքները, Քրիստինան և Անգելինան հնարավորություն չունեն մասնսկցել Մարիայի գործին, ինչպես Մարիան հնարավորություն չունի մասնակցել Քրիստինայի և Անգելինայի գործին։ Ապագայում դա կհանգեցնի նրան, որ քույրերը կրկին տրավմայի կնեթարկվեն, քանի որ նրանք պետք է պատմեմ նույն տրավմատիկ իրադարձությունների մասին երկու քրեական գործերը քննարկելիս»,- ասել է Վալենտինա Ֆրոլովան։
Բացի այդ, փաստաբանի խոսքով, քույրերը դիմել են Սիմոնովիչին պնդելով, որ նրանք գործել են ինքնապաշտպանության համար՝ պաշտպանելով իրենց ընտանեկան բռնությունից։
«Չնայած քննությանը հաջողվել է բավարար չափով հուսալի ապացույցներ ձեռք բերել երկարատև և լուրջ ընտանեկան բռնության մասին, ինչը սպառնալիք էր աղջիկների կյանքի և առողջության համար, հրաժարվում է հաշվի առնել ինքնապաշտպանության դրդապատճառը քույրերի գործողություններում։ Պատահական չէ, որ դիմեցինք կանանց նկատմամբ բռնության հարցերով զեկուցողին: Այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր քույրերի հետ, տարիների բռնությունների ուղղակի արդյունք է և այնպիսի օրենքի բացակայության, որը թույլ կտա նրանց ժամանակին պաշտպանվել», - ամփոփել է փաստաբանը:
Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Ավելի ուշ քույրերն ազատվել էին նաև էլեկտրոնայիան շղթայից:
2019 թ. հունիսին աղջիկներին մեղադրանք է առաջադրվել մեղադրանք մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ սպանություն հոդվածով։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Քննությունը հրաժարվել է վերաորակել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը
- Խաչատուրյան քույրերի գործով քննության ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի կես
- Խաչատուրյան քույրերի դեմ հարուցված քրգործը դեռ չի փոխվի «անհրաժեշտ ինքնապաշտպանության»
- ՌԴ Գլխավոր դատախազությունը Խաչատուրյան քույրերի գործողությունները համարել է անհրաժեշտ պաշտպանություն
- ՔԿ ծառայությունը հանել է Խաչատուրյան քույրերից կրտսերի էլեկտրոնային շղթան
- Խաչատուրյան քույրերի հոգեբուժական փորձաքննությունների արդյունքները պարզ են
- Հանուն ինչի է Խաչատուրյան քույրերի հայրը օգտագործել դատախազի հետ կապերը
- Խաչատուրյան քույրերը խնդրել են երդվյալ ատենակալներ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները