ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ արված մի քանի ահազանգերի, այդ թվում՝ «Ադեկվադ» միաբանության անդամների զանգերի հիման վրա, Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք։
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը
Քիչ առաջ գրասենյակից հայտնեցին, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ևս մեկ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության Էրեբունիի բաժին՝ կապված Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ռեստորանային ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու հետ։
Այստեղ էլ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։
Հարակից հրապարակումներ`
- Դերասան, հաղորդավար Սարգիս Գրիգորյանին բերման ենթարկեցին
- Ոստիկանություն. Բերվածները խախտել են ՎԻՎ 182 հոդվածը
- «Ադեկվադ» միաբանության աջակիցներին բերման ենթարկեցին