Մունկի «Ճիչ» կտավի գույները խամրում են այցելուների շնչառությունից
Միջազգային փորձագետների խումբը պարզել է, որ Էդվարդ Մունկի «Ճիչ» (1910 թ., Օսլո, Մունկի թանգարան) նկարի վիճակի վատացման պատճառը դիտողների շնչառությունն է։
artguide.com-ի հաղորդմամբ, հետազոտողները պարզել են, որ կադմիումային դեղին ներկով տուփի մեջ, որն օգտագործել է Մունկը, խառնված են եղել նաև քլորիդներ: Այդպիսի ներկը կարող է գունազրկվել ու թափվել անգամ ցածր խոնավության դեպքում: Մեծաթիվ այցելուների շնչառությունը բերել է նրան, որ ներկը խամրել է։
Նկարի հետագա քայքայումը կանխելու համար Օսլոյի Մունկի թանգարանը պետք է ձեռնարկի շրջակա միջավայրի վերահսկողության լրացուցիչ միջոցառումներ. կամ պետք է ուշադիր վերահսկել թանգարանում առկա հարաբերական խոնավությունը, կամ այցելուներին «առանձնացնի» նկարից, որպեսզի մարդկանց շնչառությունը չհասնի նկարի մակերեսին։