Հինգերորդ օրն անընդմեջ Ռուսաստանում գրանցվում է COVID-19-ով վարակվածների 10 հազարից պակաս դեպք
Հինգերորդ օրն անընդմեջ Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վիճակագրությունը չի գերազանցում 10 հազարը։ Այս մասին են վկայում օպերատիվ շտաբի հրապարակած տվյալները:
Անցած մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8764 դեպք: Մայիսի 19-ին երկրում հայտնաբերվել էր COVID-19-ի նոր 9263 դեպք, մայիսի 18-ին` 8926 դեպք, իսկ մայիսի 17-ին և 16-ին համապատասխանաբար 9709 և 9200 դեպքեր: Այս մասին գրում է Lenta-ն։
Դեպքերի մեծ մասը գրանցված է Մոսկվայում և Մոսկվայի մարզում:
Ռուսաստանում համաճարակի սկզբից ի վեր վարակակիրների ընդհանուր թիվը գերազանցել է 300 հազարը, գրանցվել է 2972 մահ։