Պարզվում է՝ Թուրքիային պետք չէ ռուսական գազը
Թուրքիային ռուսական գազի մատակարարումները մարտի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ընկել են 7 անգամ` 1,418 միլիարդից հասնելով 210 միլիոն խորանարդ մետրի: Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում անելով «Интерфакс»-ին։
Վկայակոչելով Դաշնային մաքսային ծառայության (FCS) տվյալները, նշվում է, որ 2018-ի համեմատ առաքումները նվազել են 14 անգամ: Այսպիսով, Թուրքիան, որը նախկինում երկրորդ տեղում էր «Գազպրոմի» խոշոր հաճախորդների շարքում, հայտնվել է առաջին տասնյակում։
Թուրքիային անհրաժեշտ չէ ռուսական գազը`հեղուկացված բնական գազի (ՀԲԳ- LNG) մատակարարման կտրուկ աճի պատճառով: Ընդհանուր առմամբ, թուրքական ընկերությունները 2019 թվականին ներմուծել են 9,1 միլիոն տոննա ՀԲԳ, հիմնականում առաքումներ են կատարվել Ալժիրից, Կատարից, Նիգերիայից և ԱՄՆ-ից:
Նույն ժամանակահատվածում Ռուսաստանից առաքումները նվազել են 35 տոկոսով: Հեղուկացված բնական գազը կարողացավ դիմակայել մրցակցությանը խողովակաշարերի մատակարարման հետ և նույնիսկ առաջ անցնել նրանից: Անցյալ տարվա դեկտեմբերին «Թուրքական հոսք» գազատարի բացումը նույնիսկ չի շտկել իրավիճակը:
Գերմանիան՝ «Գազպրոմի» ամենախոշոր հաճախորդը, մարտին 45 տոկոսով կրճատել է գնումները՝ հասցնելով այն 2,67 միլիարդ խորանարդ մետրի: Արդյունքում, խողովակաշարային գազի ներմուծման մենաշնորհ ունեցող ռուսաստանյան ընկերությունը, պատմության մեջ առաջին անգամ, կորուստ է ունեցել առաջին եռամսյակի համար:
«Գազպրոմի» համար մեկ այլ խնդիր է Գերմանիայի Դաշնային ցանցի գործակալության որոշումը՝ «Հյուսիսային հոսք-2» գազատարը չհանել ԵՄ նորացված գազային դիրեկտիվից։ Այժմ, նույնիսկ եթե, չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, աշխատանքներն ավարտվեն, դրանով առաքումների ծավալը կրճատվելու է նախատեսվածից:
Այս ֆոնի վրա «Գազպրոմ»-ը սկսել է նախագծել և հետազոտել «Սիբիր -2» գազատարի աշխատանքը, որը պետք է Չինաստան հասնի Մոնղոլիայի տարածքով: Իր հերթին էլ, նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մերժեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ փոխելու հանրապետություն գազի մատակարարման գինը, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում գազի փոխադրման և տարանցման միասնական կանոններ հաստատելու մասին:
Նշենք, որ գազի գնի հարցը բարձրացրեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բարձրացնելով ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի ձևավորման հարցը։ Ինչին ի պատասխան Պուտինը նշեց, որ ԵԱՏՄ-ում ինտեգրման մակարդակը դեռևս թույլ չի տալիս գազի տարանցման միասնական սակագնի անցնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ-ում ինտեգրման մակարդակը դեռևս թույլ չի տալիս գազի տարանցման միասնական սակագնի անցնելու համար. Պուտին
- «Գազի միասնական շուկայի արագ ձևավորման հարցը Հայաստանի դեպքում իրեն առավել սուր է զգացնել տալիս». Նիկոլ Փաշինյան
- Հիմա գազի գնի բարձրացման շուրջ խոսելու լավագույն ժամանակը չէ.Նիկոլ Փաշինյան
- Ղրղզստանը Ռուսաստանին խնդրում է իջեցնել մատակարարվող բնական գազի գինը
- Լուկաշենկոն հերթական անգամ բարձրացրել է ռուսական գազի գնի իջեցման հարցը
- Սերգեյ Լավրով․ Երբ Հայաստանի համար գազի գինը 2-3 անգամ ցածր էր շուկայականից, ոչ մեկ չէր ասում, որ դա քաղաքականություն է
- Լուկաշենկո. Նման կտրուկ փոփոխության պայմաններում գազի գինը պետք է ավելի հարմարվողական լինի