ԱՄՆ-ում սրճարանի հաճախորդը կրակել է խոհարարին՝ ի պատասխան դիմակ կրելու պահանջի
Ամերիկյան Ավրորա քաղաքում (Կոլորադո) սրճարանի այցելուն կրակել է խոհարարին, քանի որ վերջինս մի քանի անգամ հորդորել է նրան դիմակ կրել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ «Waffle House» ցանցի սրճարաններից մեկում, բայց դրա մասին միայն այսօր է հայտնի դարձել:
Ըստ ոստիկանության տվյալների, 27-ամյա Կալվին Ուոթսոնը սրճարան է այցելել մայիսի 14-ի գիշերը: Մատուցողը հայտնել է, որ իրեն չեն սպասարկելու, մինչև նա դիմակ չկրի:
Տղամարդը լքել է հաստատությունը, այնուհետև դիմակով վերադարձել է, բայց չի կրել այն: Նրան կրկին հորդորել են դիմակ կրել:
Այնուհետև Ուոթսոնը զենքը դրել է վաճառասեղանին և սկսեց սպառնալ այն խոհարարին, որը «սղոցել է իր ուղեղը»: Դրանից հետո այցելուն լքել է սրճարանը, ապա հաջորդ գիշեր վերադարձել ու հարվածել խոհարարի դեմքին։ Երբ վերջինս փորձել է փախչել, տղամարդը կրակել է նրա փորին։ Խոհարարները հոսպիտալացվել է, ապա հաջորդ օրը դուրս գրվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին