Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 2346 նոր դեպք
Իրանը վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերել է կորոնավիրուսային վարակի 2,346 նոր դեպք, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության խոսնակ Կիանուշ Ջահանպուրի խոսքը։
Նշվում է, որ երկրում վարակվել է գրեթե 127 հազար մարդ, վերականգնվել է 98,8 հազար հիվանդ:
«Անցած օրվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2,346 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում հաստատվել է հիվանդության 126,949 դեպք: Բարեբախտաբար, մինչ այժմ վերականգնվել է 98.808 մարդ», - ասել է Ջահանպուրը։
Ըստ նրա, անցած օրվա ընթացքում հիվանդության հետևանքով մահացել է 64 քաղաքացի, իսկ զոհերի ընդհանուր թիվը 7183 է:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 միլիոն դեպք
- Իրանում մեկ օրում COVID-19-ի 2000-ից ավելի նոր դեպք է հաստատվել