Պաղեստինը խզում է Իսրայելի և ԱՄՆ-ի հետ բոլոր համաձայնագրերը
Պաղեստինը խզում է Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ բոլոր՝ ներառյալ անվտանգության հարցերով պայմանագրերը։ Այս մասին, regionmonitor-ի փոխանցմամբ, հաղորդել է տեղական WAFA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասին։
Աբասը ասել է, որ պաղեստինյան կողմի՝ համաձայնագրերից դուրս գալու պատճառը Միացյալ Նահանգների աջակցությամբ պաղեստինյան հողերը բռնակցելու Իսրայելի մտադրությունն է։ Նա ընդգծել է, որ այսուհետ միջազգային հանրության առջև ողջ պատասխանատվությունը որպես զավթող ուժ կրելու է Իսրայելը։
Նշենք, որ 2020 թվականի հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր պաղեստինա-իսրայելական կարգավորման վերաբերյալ «դարի գործարքի» պայմանները, որը երկու պետությունների ստեղծում է ենթադրում: Պայմանների շարքում էր Պաղեստինի տարածքում գոյություն ունեցող հրեական բնակավայրերի նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը և արաբական պետության հրաժարումը զինված պայքարից:
Թրամփի նախագծին աջակցեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, սակայն Պաղեստինը մերժեց ԱՄՆ-ի առաջարկը:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը խոսել է Թրամփի առաջարկած «դարի գործարքի» մասին
- Դոնալդ Թրամփի «Դարի գործարքը» քննարկվել է ՄԱԿ-ում
- Արմեն Պետրոսյան. ԱՄՆ-ը ստվերային ջանքեր է գործադրում՝ Դոնալդ Թրամփի «Դարի գործարքի» իրականացման համար
- Էհուդ Օլմերթն ու Մահմուդ Աբբասը համատեղ մամուլի ասուլիս են հրավիրում՝ Թրամփի «դարի գործարքի» դեմ
- Պուտինն ու Մերկելը քննարկել են ամերիկյան «դարի գործարքը»
- Երուսաղեմը չի վաճառվում. Աբբասն արձագանքում է Թրամփի «դարի գործարքին»
- Իրանի ու Թուրքիայի արձագանքը՝ Մերձավոր Արևելքում Թրամփի «դարի գործարքին»