«Հրապարակ». ԱԺ պատգամավորները դժվարանում են որոշումներ կայացնել և հարկատուներիս հաշվին խորհրդատուներ են ուզում ունենալ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլի» պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքում, որ ԱԺ հանձնաժողովների նախագահները խորհրդականներ ունենան։ Այժմ հանձնաժողովներն ունեն 1 համակարգող փորձագետ, 2 փորձագետ (մասնագետ) և 1 գործավար (օգնական): Օգնականն աշխատանքի է ընդունվում հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ փորձագետները քաղծառայողներ են:
Հետաքրքիր է հիմնավորումը․ «Խորհրդականի պաշտոնը… ուղղված է լինելու քաղաքական որոշումների կայացման արդյունավետության բարձրացմանը»:
Այսինքն, թիվ 1 քաղաքական մարմնի ներկայացուցիչները դժվարանում են որոշումներ կայացնել և հարկատուներիս հաշվին խորհրդատուներ են ուզում ունենալ։ Խորհրդականի աշխատավարձը սահմանվում է 6 գործակցով, ինչը նշանակում է, որ նա կստանա 250 հազար մաքուր աշխատավարձ՝ գումարած պարգևատրում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան