Արթուր Դանիելյան. Մեզանից պահանջում են ապացուցել, որ վարչապետի մերձավորները որևէ կապ ունեն մաքսանենգության հետ
«Ինչպես և ակնկալում էի, տեղի ունեցող պրոցեսն իշխանութունների կողմից կազմակերպված հերթական կրկեսային ներկայացումն էր»,- ոստիկանությունից դուրս գալով՝ լրագրողներին ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը։
Հիշեցնենք, որ նա այսօր հրավիրվել էր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին՝ բացատրություն տալու։
«Տվյալ դեպքում աճպարարության հիմնական նպատան էր, ինչքան հասկացա, հանրության վրա դնել վարչապետի՝ ուղտ լինելու ապացուցելու բեռը։ Այսինքն, փաստացի մենք ունենք փաստեր, որ կա կենդանի, շաբաթներ շարունակ կարող է քայլել անապատում, ունի կենդանուն բնորոշ բոլոր հատկություններ, բայց մեր իրավապահ մարմիններն այդ կենդանուն չեն տեսնում, պահանջում են, որ մարդիկ ապացուցեն, որ սենյակում ուղտ կա։ Տվյալ դեպքում մեզանից պահանջում են ապացուցել, որ վարչապետի մերձավորները որևէ կապ ունեն այն մաքսանենգության հետ, որն առանձնահատուկ ցինիկությամբ կազմակեպվել է վերջին մի քանի ամիսներին։ Խոսքը ծխախոտի ապօրինի ներմուծման մասին է Ռուսաստան և, ինչքան հասկանում եմ, ադամանդի։
Ունենք ինքնաթիռներ, մաքսանենգ բեռ, բազմաթիվ հաղորդումներ դրա մասին, բայց, չգիտես ինչու, իրավապահ մարմինները հարցաքննում են ոչ թե կարգո տերմինալի աշխատակիցներին, օդաչուներին, մաքսավորներին, այլ ֆեյսբուքյան այն օգտատերերին, ովքեր ֆիքսել են, որ դա տեղի է ունեցել», - նշեց Արթուր Դանիելյանը։
Նրա խոսքով, բացահայտումներն որևէ քաղաքական հետևանք չեն ունեցել. «Կակնկալեի, որ կարանտինի պայմաններում, երբ երկրից տոննաներով մաքսանենգ ծխախոտ է արտահանվել, առնվազն պետք է կասեցվեր լիազրությունները, օրինակ, մաքսայինի պետի համ հարկայինի պետի։ Դրա մասին չէր կարող չիմանալ Քաղավիացիան։ Որևէ քաղաքական քայլեր չեն ձեռնարկել, չեն էլ փորձում պատժել մեղավորներին, փորձում են պրոցեսի պատրանք ստեղծել, ինչն էլ միտված է իրենց՝ իշխանություններին մաքրել քաղաքական պատասխանատվությունից»։
Ա. Դանիելյանի խոսքով, իրեն կանչել էին ոստիկանություն հենց մաքսանենք ճանապարհներով ծխախոտի արտահանման հետ կապված գրառումների մասով, որոնք վերաբերել են Հրաչյա Հակոբյանին և Տաթևիկ Ռևազյանին։
«Հրաժարվել եմ բացատարություն տալ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերին, Ա. Դանիելյանն ասաց. «Ինչպե՞ս հավատամ զուտ իր խոսքերին։ Առհասարակ 4 տարի է՝ չեմ հավատում նրա խոսքերին։ Որևէ հակափաստարկ չի բերել, չի ասել՝ այո, ինքնաթիռներ եղել են կամ չեն եղել»։
Հարակից հրապարակումներ`
- «Ադեկվադ» միաբանության աջակիցներին բերման ենթարկեցին
- Սա թերևս ամենավառ ապացույցն ու ինքնախոստովականն է հենց իր փչացվածության աստիճանի մասին. Լևոն Քոչարյան
- Փաշինյան. Եթե այսպես շարունակվի, օրական տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մահեր կունենանք