Իշխող ուժը միասնական չէ, իրենց ներքին խնդիրները շատ են.Հրանտ Մելիք-Շահնազարյան
Այն, որ Նիկոլ Փաշինյանը դեստրուկտիվ գործոն է Հայաստանի քաղաքական զարգացումներում, ակնհայտ է: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառումը, որում առաջարկվում է նաև մեկուսացնել ու վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Մարդն իսկապես բավական երկար ժամանակ պետական կառավարման օղակները ճիշտ կառավարելու փոխարեն զբաղված է ներքաղաքական լարվածություն հրահրելով, և դրա միջոցով իշխանությունն ամրապնդելու գործով: Ընդ որում, լարվածություն է առաջացնում ոչ միայն հայկական քաղաքական դաշտում, այլև իշխող թիմի ներսում: Սա փաստ է, որին բազմիցս ականատես ենք եղել:
Այն, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել պաշտոնից, ինձ համար համոզմունք է՝ բառացիորեն նրա վարչապետ դառնալու օրից սկսած, քանի որ նրա քաղաքական մեթոդների բացակայությունը, Հայաստանի առջև ծառացած խնդիրները հնարավոր չէ լուծել»,- նշեց քաղաքագետը:
Միքայել Մինասյանի այն առաջարկը, որ վարչապետ կարող է լինել իշխող կուսակցությունից, Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ, դա փրկության օղակ է այն պատգամավորների համար, որոնք դեռևս չեն գիտակցել, որ իրենք հիմնական պատասխանատուն են երկրում ստեղծված իրավիճակի համար:
«Սա նաև պատասխանատվություն ստանձնելու կոչ է իշխող պատգամավորներին և հիշեցում, որ իրենք, այնուամենայնիվ, գործոն են և Նիկոլ Փաշինյանի հլու-հնազանդ կամակատարները չեն: Իսկ եթե կնախընտրեն լինել այդպիսին, ապա ստիպված կլինենք խոսել անպատասխանատու մոտեցման և հետագայում իրենց թույլ տված սխալների մասին»,- ընդգծեց քաղաքագետը:
Ըստ նրա,ակնհայտ է,որ իշխող ուժի ներսում կան դժգոհություններ։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ, այսօր իշխանական թիմը միասնական չէ.
«Այն որ իշխող ուժը միասնական չէ, դա միանշանակ է, իրենց ներքին խնդիրները շատ են: Ավելին, շատ ազդեցիկ ներկայացուցիչներ ելքեր են փնտրում՝ չբացառելով նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համագործակցությունը»:
Համակարծիք լինելով Միքայել Մինասյանի այն մեջբերման հետ, թե Վրաստանը 3 միլիարդ դոլարի ֆինանսավորման պայմանավորվածություն արդեն իսկ ունի, ինչը մեր երկրի համար ամոթալի է, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց.
«Ազգային ամոթ է այն փաստը, որ Վրաստանը շատ ավելի կազմակերպված դուրս եկավ, քան Հայաստանը, քանի որ պատմության մեջ միշտ հակառակն է եղել: Այն փաստը, որ վրացիները ավելի արդյունավետ են պայքարում համաճարակի դեմ և ավելի արդյունավետ է արտաքին քաղաքականությունը, սա արդեն վիրավորական է և ազդակ է այն մասին, որ գործերը մեր երկրում վատ են ընթանում: Հարևան երկրում վարակվածների թիվը 1-2-ով է ավելանում, իսկ Հայաստանում հարյուրավոր և օր օրի ավելի վատթարանում է: Պարզ է, որ հետ ենք մնացել հարևան Վրաստանից, մինչդեռ տարածաշրջանային լարվածության օջախներ շատ կան և մենք իրավունք չունենք հետ մնալու մեր հարևաններից»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան