Համազգային թատրոնի նոր շենքի շինաշխատանքները շարունակվում են
Երևանում շարունակվում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նոր շենքի շինարարական աշխատանքները։ Թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը թատրոնի ֆեյսբուքյան էջում հրապարկված տեսանյութում հենց շինհրապարակից պատմում է, թե ուր են հասել աշխատանքները. արդեն պատրաստ է բեմատուփը, միջանցքները, հարդարման սենյակները սալիկապատված են։ Արդեն թատրոնի արտաքին երեսպատումն է արվում։
«Աշխատանքները ողջ թափով առաջ են գնում։ Արագ ու որակյալ են աշխատում»,- ասում է Ա.Նավասարդյանը։
Նրա կարծիքով, գեղեցիկ, ճաշակով թատրոն է լինելու։
«21-րդ դարում եթե կառուցում ես թատրոն, չի կարող ժամանակակից չլինել և ձևով, և, ինչու ոչ, նաև բովանդակությամբ։ Սպասենք նորություններին»,- ասում է թատրոնի տնօրենը։
Հիշեցեննք, որ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությունը կայացել է 2019 թ. մարտի 23-ին։Շենքի ճարտարապետն է Իսահակ Ներսիսյանը, կառուցապատողն ու ներդրողն է «Ջի Էմ Դեվելոփեր» ՍՊԸ-ն։
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ: Այն գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում, մինչ օրս սեփական շենք չունի:
Հարակից հրապարակումներ`
- Համազգային թատրոնի համար 2019-ն աննախադեպ էր
- Մրցույթ՝ «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն»-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
- Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը սեփական տանիքը կունենա
- Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար
- Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հանդիսատեսի համար ամեն ամիս ունենալու է անակնկալ