Քաղաքական 15:16 20/05/2020 Հայաստան

Միքայել Մինասյան. Վիճակն իրոք վատ է. «Իմ քայլը» դեռ կարող է իր քայլն անել

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանը տապալել է համավարակի դեմ պայքարը։ Այսօր արդեն հնչում են պետության կործանման և սոցիալական անհաղթահարելի աղետի մասին գրեթե ապոկալիպտիկ կանխատեսումներ։ Ու որքան էլ այդ գնահատականներում լինի սթափ հաշվարկ ու առողջ դատողություն, ես հավատում եմ, որ ամեն ինչ դեռ հնարավոր է շտկել։ Վերջերս շատ հաճախ է հնչում հարցը. իսկ դուք ի՞նչ եք առաջարկում։ Առանց երկար նախաբանի, ներկայացնում եմ ճգնաժամից դուրս գալու հնարավորություն ունենալու համար շատ կոնկրետ ու իրատեսական իմ առաջարկները։

Ես իսկապես համոզված եմ, որ մեր երկիրը դեռ ունի շանս ու պոտենցիալ՝ կորոնավիրուսից հետո ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։ Այդ լուծման բանալին իշխող քաղաքական ուժի ձեռքում է։ Դեռ։ Որպեսզի հակաճգնաժամային պլանն աշխատի, պետք է սկսել ամենահիմնականից՝ մեկուսացնել ու վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Իշխող քաղաքական ուժի համար սա թերևս ամենացավոտ որոշումն է, բայց առանց որի ոչ մի այլ քայլ չի աշխատի։

Նիկոլ Փաշինյանի modus operandi-ն՝ գործելաոճն ու էությունը կռիվն է։ Նա առանց կոնֆլիկտի չի կարող գործել։ Բայց եթե ընդդիմադիր գործչի պարագայում դա ինչ-որ տեղ ընկալելի էր, ապա գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում դա ուղղակի կործանարար է։ Չսպասե՛ք, որ նա երբևէ կանցնի խաղաղ աշխատաոճի, հանգիստ պայմաններում բարդ խնդիրները լուծելուն։ Նիկոլ Փաշինյանը կարող է անել միայն մեկ բան՝ քանդել, ոչնչացնել, զրոյացնել։ Նիկոլն առանց կոնֆլիկտի չի կարող գոյություն ունենալ։ Դա և՛ գործելաոճ է, և՛ հոգեվիճակ։

Եկեք գուշակեմ սիրելի բարձրաստիճան պաշտոնյաներ. դուք արդեն շատ վաղուց նրան զեկուցում եք միայն դրական լուրեր, ճի՞շտ է։ Իրար վրա եք գցում, թե ով պիտի իրազեկի տհաճ նորությունը, ճի՞շտ է։ Խորհրդակցությունների ժամանակ փորձում եք գուշակել ինչ կուզեր, որ ասեիք, որպեսզի եթե հանկարծ ձեզ հարց տա, դա ասեք, ճի՞շտ է։ Երբ լրագրողները հարցնեն, անպայման կհերքեք սա, որ խոսակցություն չգա ձեր վրա, միևնույն է բոլորս էլ գիտենք, որ այդպես է։ Հաճա՞խ եք իր աշխատասենյակում հիսթերիայի հասնող գոռգռոցի թիրախ դարձել, իսկ ի՞նչ հաճախականությամբ եք իր աշխատասենյակից դուրս գալուց կիսաձայն ասել. «Ո՞վ ա էս աննորմալ գեղցին»։ Պետք չի պատասխանել, բոլորս գիտենք պատասխանը։ Այս վիճակն իրականություն է, բայց այս վիճակը որևէ աղերս չունի բարդագույն մարտահրավերների պահին երկիրը փորձանքից հանելու հնարավորության հետ։

Մենք հասել ենք «Պլան զրոյի»՝ այսինքն սա վերջին և ամենակարևոր փորձն է Հայաստանը փրկելու գլոբալ ցնցումներից, ինչն, ի դեպ, շաբաթների հարց է։ Երկիրը ամայացումից կանխելու և Նիկոլին հեռացնելու ամենաանցավ հնարավորությունն ունի քաղաքական մեծամասնությունը։ Ուրիշ ոչ ոք։ Այսօր հենց դուք եք պատասխանատու երկրի ճակատագրի համար։ Ձեր ձեռքերում է՝ կլինի՞ Հայաստանը վաղը, թե ոչ։ Իսկ որպեսզի լինի, պիտի ժամ առաջ հեռացնել Նիկոլին։

Որպես քաղաքական մեծամասնություն, դուք նաև պետք է ձեր թիմից ընտրեք նոր վարչապետի։ Չասեք բա ում. դուք էլ գիտեք, որ առնվազն 1-2 բավականին հասունացած թեկնածու ունեք։ Այդ ընտրությունը կարող եք կատարել միայնակ կամ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ միասին։ Դա ձեր գործն է։ Իսկ նոր՝ փրկության կառավարությունը պետք է շատ արագ կայացնի հետևյալ որոշումները.

-Նախորդ խեղկատակության փոխարեն կազմակերպի միջազգային բոլոր ստանդարտներին հարիր իրական կարանտին և զրոյացնի կորոնավիրուսը երկրում,

-2-3 ամիս վճարի բացառապես բոլոր ընտանիքներին տանը մնալու համար, վճարի այնպես, որ յուրքանչյուր ընտանիք բնականոն ապրելու որևէ խնդիր չունենա,

-վճարի բոլոր կոմունալ ծախսերը,

-սառեցնի բոլոր վարկային պարտավորությունները,

-դադարեցնի փոքր ու միջին բիզնեսից հարկերի գանձումը։

Այդպես հանել երկիրը սպասվող դժոխքի հեռանկարից, որ հնարավոր լինի ապրելու ու զարգանալու նոր սցենար ունենալ։

Կասեք բա ի՞նչ միջոցների հաշվին անել այդ ամենը։ Եթե միջոցներ լիներ, ի՞նչն էր խանգարում հիմա անել։ Ասեմ պատասխանը, դա անելու համար խանգարում է մեկ մարդ, և այդ մարդը երկրի գործող վարչապետն է։ Նոր ու բանական վարչապետ ունենալու դեպքում շատ բան կփոխվի։ Նախ սովի մատնվող բնակչության ֆոնին չեք տեսնի անձրևի տակ հիմարաբար տասնյակ միլիոնավոր դրամների ասֆալտապատում՝ միայն գլուխ գովալու համար։

Նոր ու բանական վարչապետի դեպքում դուք կարիք չեք ունենալու փրկվել իշխանության կորստի սարսափելի հետևանքներից, ու շատ ավելի հեշտորեն եք լծվելու իրական գործի, ձեր շուրջը մոբիլիզացնելու եք բոլոր կարող ուժերին, ինչը մեծ ռեսուրս է գեներացնելու։ Բայց ամենակարևորը. նոր ու բանական վարչապետի դեպքում Հայաստանի զանգին կսկսեն պատասխանել համաշխարհային դոնոր կազմակերպություններում ու դաշնակից մեծ երկրներում։ Ու արագ ռեսուրսների պակաս չի լինի, վստահեցնում եմ ձեզ։

Վրաստանը 3 միլիարդ դոլարի ֆինանսավորման պայմանավորվածություն արդեն իսկ ունի։ Դուք չե՞ք ամաչում այդ կազմակերպված երկրի ու իր գործունյա իշխանության օրինակին նայելով։

Եկել է ճշմարտության պահը։ Իսկ ճշմարտությունը հետևյալն է. ցանկանո՞ւմ եք ճգնաժամից դուրս գալ, ցանկանո՞ւմ եք երկիրը չկորցնել, գլոբալ ցնցումներից ու սոցիալական բունտերի խուսափել՝ ուրեմն պետք է միավորել երկրի ամբողջ ներուժը, օգտագործել բոլորի հնարավորությունը։ Վիճակն իսկապես վատ է։

Հիմա պետք է ոչ թե ժողովրդից փող վերցնել, այլ ժողովրդին փող տալ, երկիր բերել շատ փող, սկսել աշխատել միլիորդներով ներդրումների հեռանկարի վրա, հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ։ Մենք հայտնվել ենք իրավիճակում, երբ ամեն պետություն իր գլխի տերն է, բոլորն ունեն իրենց սեփական խնդիրները։ Իսկ դրանք լուծելու համար մեզ պետք է ազգովի համախմբվել, մի պահ մոռանալ բոլոր վեճերը։

Այս պահին ակնհայտ է. բոլորը համաձայն են ու բոլորը պատրաստ են։ Ու սպասում են «Իմ քայլի» քայլին։ Եվ հիշեք. վաղը, մեկ շաբաթ, մեկ ամիս կամ մեկ տարի անց, մեղավոր կամ պատճառ չփնտրեք։ Հիշեք այս օրը, երբ երկիրը կազմ պատրաստ էր։ Ու ձեզանից պահանջվում էր ընդամենը մեկ որոշում։ Հիմա հենց այդ օրն է։

Եվ վերջում. հարգելի՛ «իմքայլականներ», դադարեցրե՛ք երրորդ անձանց միջոցով «մեսիջներ» ուղարկելը, թե դուք էլ համաձայն չեք երկրում տիրող քաոսի հետ, թե դուք անձնական ոչինչ չունեք մեր դեմ և ստիպված եք ամբիոններից ելույթներ ունենում, թե դուք էլ էիք այլ կերպ պատկերացնում երկրի ապագան և դուք էլ չեք համակերպվում մի անհավասարակշիռ մարդու թատրոն դարձած քաղաքական անցուդարձի հետ:

Հասկացե՛ք, որ նման պահվածքն անիմաստ է և ոչ մի արժեք չունի. հիմա գործելու ժամանակն է:
Մտածե՛ք»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}