Ոստիկանություն. Բերվածները խախտել են ՎԻՎ 182 հոդվածը
Ոստիկանության Կենտրոնական բաժին է բերվել 17 անձ։ Panorama.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ նրանք բերվել են ոստիկանություն Վարչական իրավավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի պահանջները չկատարելու համար։
182 հոդվածը սահմանում է. « Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»։
Հիշեցնենք, որ այսօր «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին ՝ բացատրություն տալու: «Ադեկվադ» միաբանության անդամները հավաքվել են ոստիկանության մոտ։
Կարգը հսկող ոստիկանները լրագրողներին խնդրել են սոցիալական հեռավարություն պահել, հեռու գնալ, քանի որ ոստիկանությունը գործողություն է իրականացնելու, «հավաքի վայրից բոլորին բերման են ենթարկելու»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան