Հայաստանում վարակակիր բուժաշխատողների թիվն անցնում է մի քանի հարյուրը
Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծի բուժաշխատողների թիվը մի քանի օրից կբազմապատկվի։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ դիմեց քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների բուժաշխատողներին՝ տեղեկացնելով, որ մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ վերադառնալու են իրենց տներ։
Նախարարը խոսեց բուժաշխատողների համար օնլայն դասընթացի ու զանգերի կենտրոնի ստեղծման մասին, բայց ոչ մի խոսք չասած նրանց պատշաճ պաշտպանիչ միջոցներով, դիմակներով ապահովելու մասին։ Մինչդեռ վարակից պաշտպանվելու, դրա տարածքումը կանխելու համար այն շատ կարևոր հարց է։ Պատճաշ կերպով չպատրաստվելու պարագայում չի բացառվում, որ մոտ ապագայում հենց պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները դառնանա վարակի օջախներ։
Սրա մասին է ահազանգում նաև բուժաշխատողների շրջանում վարակի մեծ տարածումն այն պարագայում, երբ նրանք ունեցել են համապատասխան համազգեստներ, ակնոցներ, ձեռնոցներ։
Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մայիսի 3-ի դրությամբ Կորոնավիրուսային հիվանդություն հաստավել է թվով 320 բուժաշխատողի մոտ։ Հիշեցնենք, որ մայիսի 3-ին հանրապետությունում կար կորոնավիրուսի 2386 հաստատված դեպք։
Հարցին, թե որ ԲԿ-ներում են աշխատում վարակակիր բժիշկները, բուժքույրերը, նախարարությունից չեն հստակեցրել, միայն նշել են, որ նրանք հանդիսանում են ինչպես Երևան քաղաքի, այնպես մարզային մի շարք ԲԿ-ների աշխատակիցներ։
«Նրանց մի մասն արդեն առողջացել և դուրս է գրվել, իսկ մնացածի վիճակը գնահատվում է բավարար»,-ասված է նախարարության պատասխանում։
Հիշեցնենք, որ ԱՆ հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի 14 աշխատակիցների մոտ հաստատվել էր կորոնավիրուսը։ Հետաքրքրվել էինք՝ ինչպե՞ս է փոխանցվել հիվանդությունը, արդյո՞ք բավարար պաշտպանված չեն նրանք։
«Հաշվի առնելով Կորոնավիրուսային հիվանդության տարածման մեխանիզմը՝ ցավոք, որևէ մեկն ապահովագրված չէ հիվանդությունից, և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ովքեր իրենց ծառայությունն իրականացրել և շարունակում են իրականացնել առաջնագծում, անմասն չեն մնացել հիվանդությունից։ Սակայն հարկ է նշել, որ աշխատանքն իրականացնելիս վերջիններս ապահովված են եղել անհրաժեշտ բոլոր պաշտպանության միջոցներով։ Հավելեմ նաև, որ Կենտրոնի աշխատակիցների մեծ մասն արդեն առողջացել է և վերադարձել աշխատանքի»,-նշել են նախարարությունից։
Անպատասխան է թողնվել հարցը, թե լրացուցիչ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել կենտրոնի աշխատակիցների մոտ հիվանդության հաստատումից հետո՝ նրանց աշխատանքն առավել անվտանգ դարձնելու համար։
Այս գերատեսչությունից նաև նշել են, որ մարտ ամսին բուժաշխատողները ստացել են պարգևատրում՝ չհստակեցնելով, ինչքան։
Հիշեցնենք, որ հարցումն ուղարկվել է ապրիլի 21-ին։ Պատասխանը ստացվել է այսօր առավոտյան՝ մեկ ամիս անց։ Բոլոր հարցերին տվել են մոտավոր ու ոչ սպառիչ պատասխաններ, ավելին մի քանի հարց խմբավորել են ու պատասխանել մի քանի տողով։
Հարակից հրապարակումներ`
- Թորոսյան. Կորոնավիրուսի թեստի դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ վերադառնալու են տուն
- Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թվում 5 հղի է եղել
- «Արաբկիր» ԲԿ-ն, որպես COVID-սպասարկող բուժհաստատություն, չունի բուժաշխատողների վարակման դեպքեր
- Արսեն Թորոսյան. Հատկապես անհանգստացնող են վերջին օրերի դեպքերը բուժաշխատողների շրջանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին