ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր
Մայիսի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովի հետ։Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
<Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ազգային մակարդակներում նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի իշխանություններին՝ համավարակով պայմանավորված իրադրությունում հայ համայնքին տեղում ցուցաբերած աջակցության համար և ընդգծել վերջիններիս կամրջող դերակատարությունը երկու երկրների միջև երկխոսության ամրապնդման հարցում:
Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել Հայաստանի և Տաջիկստանի՝ ավանդական բարեկամության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության առնչությամբ և վերահաստատել փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ։ Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման, ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների անցկացման և խորհրդարանական հարթակում փոխգործակցության ամրապնդման կարևորությունը։
Որպես փոխգործակցության առաջնային ուղղություններ՝ ԱԳ նախարարներն առանձնացրել են առևտրատնտեսական, էներգետիկայի, բժշկության, գիտության, նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտները:
Հայաստանի և Տաջիկստանի ԱԳՆ ղեկավարները հանգամանալից անդրադարձան համագործակցությանը տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում՝ այդ թվում ՄԱԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ»,- նշված է հաղոդրագրությունում։