Արցախում զինծառայող է մահացել
Մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հենրիկ Սամսոնի Արամյանը: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայող Սասուն Մարգարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով կալանավորվել են ծառայակիցն ու սպա
- Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործով ձերբակալվել է 2 անձ
- Արցախում զինծառայողի մահվան փաստով գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
- Արցախում զինծառայող է մահացել