ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում աջակցել Աֆրիկային՝ COVID-19- ի դեմ պայքարում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել միջազգային հանրությանը օգնել աֆրիկյան երկրներին, որպեսզի վերջիններս հաղթահարեն նոր կորոնավիրուսային համաճարակի հետևանքները, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մենք կոչ ենք անում միջազգային աջակցություն ցուցաբերել` ուժեղացնելու Աֆրիկայի առողջապահական համակարգերը, պահպանել սննդի մատակարարումը, կանխել ֆինանսական ճգնաժամը, աջակցել կրթությանը, պահպանել օգնության ձեռք մեկնելու համար անհրաժեշտ աշխատատեղերը, ինչպես նաև մեղմել այս մայրցամաքում կորցրած եկամուտների հետևանքները»,- ասել է Գուտերեշը։
Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է գլոբալ արձագանքման փաթեթ մշակելու անհրաժեշտությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային ներկայացուցչության վերջին տվյալների համաձայն, Աֆրիկայում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 86,7 հազարը, COVID-19-ի հետևանքով մահացել է ավելի քան 2,7 հազար հիվանդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով ՝ աշխարհում գրանցվել է հիվանդության ավելի քան 4,7 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 316 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան