Դոնբասի հարցի կարգավորման պլան «B» և նույնիսկ պլան «C» կա. Զելենսկի
Ուկրաինան մինչև վերջ պայքարելու է Դոնբասում հակամարտության կարգավորման համար` Մինսկի համաձայնագրերի սցենարի համաձայն, քանի որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կապված են այդ համաձայնագրերի հետ, regnum.ru-ի փոխանցմամբ այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա հիշեցրել է, որ նախկինում նա խոստացել էր մեկ տարում Դոնբասում հակամարտության կարգավորման հարցում իրական արդյունքների հասնել: Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ այժմ այդ գործընթացը օբյեկտիվորեն «մի փոքր դանդաղել է» ՝ կորոնավիրուսի պատճառով:
Նա ասել է, որ ևս մի քանի ամիս հարցի կարգավորումը կհապաղի։
«Մենք պետք է կարողանանք դիվանագիտական ելք գտնել այս իրավիճակից՝ համաձայն Մինսկի պայմանավորվածությունների», - հավելել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին հայտնել է, որ Կիևը Դոնբասի համար ունի պլան «B» և պլան «C», բայց չի ցանկանա դրանք կիրառել:
Այնուամենայնիվ, նա չի ցանկացեկ խոսել Կիևի պահուստային պլանների էության մասին։