Իրավունք 13:07 20/05/2020 Հայաստան

Էլինար Վարդանյան. «Սրտի դատավորները» սպառնում են ողջ արդարադատությանը

«Այլընտրանքային նախագծեր խմբի»  անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է.

«Օրեր առաջ կայացած՝ վարչապետի և Արդարադատության նախարարի հրապարակային երկխոսությունը ունի խիստ կարևոր տողատակեր։ Դա սովորական կամ հերթական հանդիպում չէր։ Դա երկուսի գաղտնիքի մասնակի հրապարակայնացումն էր։ Հեղափոխական վարչապետը ներկայացրեց իր որոշումը՝ դատական համակարգի վերաբերյալ։ Սա այն հարցն է, որն ունի մանրակրկիտ վերլուծության կարիք, որովհետև այն առնչվելու է բոլորին։

Փաշինյանի պատկերացումների տրանսֆորմացիաները 

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին դեռևս բավական բարձր վարկանիշով և հեղափոխական լիցքերով վարչապետ Փաշինյանը, մի կոնկրետ դատավճռից գոհ չլինելով, կոչ արեց իր համախոհներին՝ շրջափակել դատարանները և հայտարարեց դատավորների վեթինգի ծրագրի մասին։
Անկախ՝ վեթինգի ինստիտուտի հանդեպ մեր դիրքորոշումից, փաստենք. իսկապես անարդար և իսկապես բարեփոխման կարիք ունեցող դատական համակարգի առողջացման համար վեթինգը տարբերակներից մեկն էր։ Վարչապետը կողմ էր դրան։
Կար այլ տարբերակ՝ պարզապես ժամանակի ընթացքում ազատվել ցածր վարկանիշով և երկար տարիների ընթացքում վարկաբեկված դատավորներից։ Այս տարբերակն էլ կարող էր ունենալ կողմնակիցներ և հակառակորդներ, բայց սա նույնպես տարբերակ էր և զգալիորեն կլուծեր խնդիրը ու նաև հեղափոխականությանը (լավ իմաստով) խորթ չէր լինի։ Երկու տարբերակն էլ կարող էին այս կամ հաջողությամբ իրականացվել, և նրանց առանցքում կլիներ մեկ ընդհանուր խնդիր՝ փոխել հին, անարդար և  վարկաբեկված դատական համակարգը՝ ի շահ պետության և քաղաքացու։
Կար երրորդ տարբերակը՝ գնալ դատաիրավական համակարգի՝ ավելի լավ մշակված գրագետ բարեփոխման, բայց դա ուներ մեկ նախապայման. որևէ պարագայում չէր կարելի սեփական քաղաքական շահերի համար օգտվել առկա որակներով դատաիրավական համակարգի ծառայություններից։
2020թ. մայիսին վարչապետն արդեն բոլորովին այլ տեսակետ ունի, և այդ նոր տեսակետի առանցքը ոչ թե հին համակարգը փոխելն է, առողջացնելը, այլ՝ այն հնարավորինս օգտագործելը։ Սեփական ծագող շահերի համար անթաքույց օգտագործել նախկին արատավոր համակարգը։

Փաշինյանի նոր տեսլականը

Փաշինյանին պետք են դատավորներ, որոնք անմռունչ կկատարեն իր բոլոր հրահանգները։ Այսինքն՝ վեթինգի կամ բարեփոխման այլ տարբերակների փոխարեն, Փաշինյանը գնաց իր «սրտի դատավորների» թիմ ձևավորելու ճանապարհով։ Դրանք այն դատավորներն են, որոնք կայացնելու են իշխանության ցանկությանը համահունչ վճիռներ։ Դրանք կոնկրետ մարդիկ են։
Առաջին ահազանգը, որ Փաշինյանը որոշել է ոչ թե առողջացնել դատական համակարգը, այլ՝ գնալ դրա անխնա օգտագործման ճանապարհով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի ընտրությունն էր։ Վերջինս հայտնի է Հաց բերողի գործով. նա էր, որ չփոխեց ծայրահեղ ծանր առողջական խնդիրներ ունեցող մարդու խափանման միջոցը, ինչը հանգեցրեց նրա մահվանը։ Հեղափոխությունից հետո այդ դատավորը դառնում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։ Սա ահազանգ էր, որը չնկատեց կամ նկատելով՝ լռեց հեղափոխական թիմը։
Պակաս կարևոր չէր Մանվել Գրիգորյանի գործով Մնացական Մարտիրոսյանին դատավոր նշանակելը։ Վերջինս, ըստ էության, ոչ թե դատաքննություն էր անում, այլ խոշտանգում էր կիսամեռ մարդուն։ Հիշենք, որ Մնացական Մարտիրոսյանը տարիներ առաջ դատել էր Նիկոլ Փաշինյանին։ Ըստ Փաշինյանի և շատ շատերի՝ անարդար։ Հիմա Փաշինյանն օգտագործում է նրան արդեն իր նպատակների համար։ Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել. սա ներկայացնում եմ՝ ցույց տալու համար, որ նոր իշխանությունը գնաց ոչ թե համակարգը բարեփոխելու, այլ՝ սեփական շահի համար նույն վատ համակարգն օգտագործելու ճանապարհով։
Դատական համակարգը ենթարկեցնելու գործընթացի, ռեպրեսիվ մեքենան գործի դնելու մեխանիզմները տեսանելի էր արդեն անցյալ տարի, ինչի մասին մենք ահազանգում էինք։ Սկսվել էր մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժելու, իսկ ենթարկվողներին՝ խրախուսելու գործընթացը։ Ըստ էության՝ դրվել էր երկրում մեկ դատավորի գոյության սկզբունքը։ Քանի որ վարչապետի պատկերացումները դատական համակարգի վերաբերյալ հիմնականում  պտտվում են մարտի 1-ի գործի շուրջ, ինչպես նաև՝ որևէ կերպ դրան առնչվող հարցերի, երկրի դատական համակարգը դարձել է մարտի 1-ի դատավարության գերին։

Սրտի դատավորների թիմը

Շատ հավանական է թվում, որ այս պահի դրությամբ Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը։ Այն ունի մոտավորապես այսպիսի տեսք՝  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյան, Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայր։ Շենգավիթում՝ Արտուշ Գաբրիելյան և Աննա Դանիբեկյան։ Քանի որ Դանիբեկյանը ծանրաբեռնված է մարտի 1-ի գործով, փնտրվում է լրացուցիչ թեկնածություն։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ քննարկվում է երկու թեկնածություն՝ Մարինե Մելքոնյան և Նելլի Բաղդասարյան։
Իշխանությունների հիմնական գլխացավանքը Ավան վարչական շրջանն էր, որտեղ չէր հաջողվում 100 տոկոսանոց «սրտի դատավոր» գտնել։ Լուծումը գտնվեց՝ Գյումրիից Ավան տեղափոխվեց Վահե Միսակյանը, և միանգամից նրան տրվեց Սերժ Սարգսյանի գործը։
Ի դեպ, մարզերից «տրանսֆերների» պրակտիկան համարվում է հաջողված փորձ և շատ հրապուրիչ։ Տեղեկություն կա, որ Դավիթ Գրիգորյանին Երևանում ոչ մի դատավոր չի համաձայնում դատել, և հատուկ այդ նպատակով Սյունիքից դատավոր են բերում մայրաքաղաք։
Վերքաննիչ դատարանը շատ ավելի սուր խնդիր է Փաշինյանի համար, և գործն այնտեղ ավելի դժվար է առաջ գնում։ Թեև արդեն իսկ ուրվագծվում է այն «դրիմ թիմը», որը պետք է բավարարի քաղաքական իշխանության հրահանգները։ Այդ կազմում են՝ Արմեն Դանիելյան, Մհեր Արղամանյան, Տիգրան Սահակյան, Արմեն Բեքթաշյան, Լուսինե Աբգարյան։ Հետաքրիր է, որ այս ցանկից երեքը վերաքննիչի հնաբնակներն են. ըստ Փաշինյանի ստանդարտների՝ ամենահինը, ամենասևը, և ունեն ամենացածր վարկանիշը։
Իսկապես շատ կարևոր է, որ հեղափոխական թիմը, որոնց մեծամասնությունն իսկապես երկրում առաջադիմական բարեփոխումների ցանկություն ուներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք տարբեր փուլերում սատարել են Փաշինյանին, այդ հարցը ուղղեն իրենք իրենց՝ արդյո՞ք սա այն էր, ինչը մենք ուզում էինք կամ պատկերացնում էինք արդեն հեռավոր թվացող 2018-ին։

Խնդիրներ, որոնք պետք է լուծի «սրտի դատավորների թիմը»

Ամիսներ առաջ, ըստ շրջանառվող լուրերի, Փաշինյանը ուժայինների առաջ խնդիր է դրել, իր պատկերացմամբ, կոռուպցիոն գործարքների բացահայտման մեծ ցուցանիշներ ապահովել։ Բնականաբար՝ նման խնդիրը անմիջապես հակադրվում է օրենքի հետ։  
Այս համատեքստում վերջին ամիսներին հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, մեղադրանքներ են առաջադրվում, խափանման միջոցների որոշումներ կայացվում, ինչպես նաև զանգվածաբար ֆիզիկական անձանց գույքի վրա կալանքներ են դրվում։ Հասարակությունն այս գործերի մասին գրեթե տեղյակ չէ։ Դրանք սկսվել են մարտի կեսերին և ընթացքի մեջ են մտել համավարակի և արտակարգ դրության պայմաններում։
Ուղղակի պետք է նայել այս ցանկի գործերի և վճիռներ ու որոշումներ կայացրած դատավորների անունները և կհամոզվենք, որ դրանք զարմանալիորեն համընկնում են «սրտի դատավորների» անվանացանկի հետ։

Դատավորների էլեկտրոնային ընտրության համակարգը, ըստ էության, դարձել է ֆիկցիա։ Մի քանի՝ իրենց համար անհարմար նախադեպերից հետո իշխանությունը գնացել է բացարձակ կառավարման եղանակով, որտեղ որևէ անակնկալ, որևէ ինքնուրույն վճիռ լինի նախապես բացառված։
Նման գործերի ցանկում են մարտի 1-ի բոլոր դրվագները, «ցուցադրական կոռուպցիոն գործերը» և բոլոր այն գործերը, որոնք առնչվում են այսպես կոչված նախկինների հետ։

Երբ Փաշինյանը Արդարադատության նախարարին հարցնում է, թե ո՞նց են անելու, որ վատ դատավորները գնան, առաջանում է առանցքային հարցը՝ ովքե՞ր են, ըստ վարչապետի, լավ և վատ դատավորները։ Ակնհայտորեն՝ «վատ դատավորներ» ձևակերպման տակ ընկնում են նրանք, ովքեր չեն համալրում «սրտի դատավորների» կազմը։ Որոշ ժամանակ հետո, երբ «սրտի դատավորների» մեքենան կսկսի անխափան աշխատել, այս խմբին վստահվելու են նորանոր գործեր, վստահաբար՝ Փաշինյանի քաղաքական հակառակորդների, թիմակիցների, որոնք կփորձեն ինքնուրույն մտածել կամ ինքնուրույն որևէ քայլ անել. բոլոր նրանց, ովքեր չեն ծափահարի։ Սա վտանգ է ցանկացած այլախոհի համար՝ հին թե նոր, նախկին թե ներկա։ Որևէ մեկն արդեն չի կարող ասել՝ դա ինձ չի վերաբերում։ Չի վերաբերում այսօր, վերաբերելու է վաղը, երբ իշխանությանը որևէ մարդու պահվածքն ինչ-որ կերպ դուր չգա կամ ձեռնտու չլինի։ Ժամանակի մի որոշակի հատվածում այս խնդիրը կարող է չանհանգստացնել, բայց մի օր այն թակում է անհատապես քո դուռը: Դրանից հետո մարդիկ իրադարձություններին սկսում են նայել այլ հայացքով, հանկարծ սկսում են տեսնել այն ճանապարհը, որով դատական համակարգն անցավ ու հասավ այս կետին։ Շատ ավելի հեշտ է՝ թույլ չտալ ռեպրեսիվ դատական համակարգի շահագործումը, քան՝ հետո կանգնեցնել այն։ «Սրտի դատավորների» համակարգը խեղելու է մարդկանց ճակատագրեր, կայացնելու է վճիռներ, որոնք խորը կասկածի մթնոլորտ են ստեղծելու։

Սրտի դատավորների համակարգն այն մեխանիզմն է, որը կոչված է բավարարելու միայն մեկ մարդու շահերն ու պատկերացումները, և այն դառնալու է լրջագույն խոչընդոտ՝ որևէ քննվող գործով ճշմարտության բացահայտման ճանապարհին։ Ի սկզբանե այդ թիմի առաջ դրված է ոչ թե ճշմարտության և արդարադատության խնդիրը, այլ՝ մեկ մարդու հրահանգների կատարումը։
Սա արդեն քաղաքական նախասիրությունների հարց չէ։ Խորհրդարանական մեծամասնությունը, խորհրդարանական 88-ը չպետք է լուռ, հլու հնազանդ ընդունի հիվանդ համակարգի այլասերումը, չտեսնելու տա անօրինականությունները։ Քաղաքական իշխանության ներսում գտնվող առավել առողջ և պատասխանատու դեմքերը պարտավոր են չլռել, ցույց տալ իրենց անհամաձայնությունը՝ արդարադության ողջ համակարգի անխնա շահագործմանը։ Դատավորների ընտրյալ այս թիմն առաջիկայում կարող է կայացնել վճիռներ, որոնք էապես ազդելու են շատ մարդկանց կյանքերի, հեղինակության, ճակատագրերի վրա։ Դրանք լինելու են բարդ և ծանր վճիռներ։

Եվ սա այն պարագայում, երբ այս թիմը ունենալու  է նվազագույն վստահություն, և նրանց վճիռները կրելու են անվստահության խարանը։ Դժվար չէ պատկերացնել, որ, բացի անձնական պատասխանատվությունից, դա բերելու է նաև լրջագույն խնդիրների պետության համար։

Այս զարգացումներն օրեցօր ուրվագծվում են ավելի հստակ։ Հիմա պետք է մտածել ամենակարևորի մասին. ի՞նչ անել, ինչպե՞ս փոխել վիճակը։ Շատ կարևոր է, որ մարդիկ և շրջանակները, ովքեր սա տեսնում են, որպես առաջին քայլ՝ չլռեն, բարձրաձայն խոսեն սրա մասին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}