Իրավիճակն ԱՄՆ-ում․ Նախագահ Թրամփի պայքարը կորոնավիրուսի դեմ
Մայիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի ընդհանուր դեպքերն անցել են 1․5 միլիոնը, որից միայն 350 հազարը Նյու Յորքում է, իսկ մահացության թիվը անցնում է 90 հազարը։
ԱՄՆ հիվանդության կառավարման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդի թվիթերյան գրառման համաձայն՝ մինչև հունիսի 1-ը ԱՄՆ-ում մահացությունների թիվը կանցնի 100 հազարը։ Այս մասին գրում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը։
Չնայած դեպքերի ավելացող թվերին՝ ԱՄՆ-ն վերսկսում է իր գործունեությունը։ Չորեքշաբթի օրվա տվյալներով բոլոր 50 նահանգները սկսել են թուլացնել կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները։ Թեև մահացությունների թիվը անցնում է 90 հազարը, այնուամենայնիվ Սպիտակ տան պաշտոնյաները շարունակում են խրախուսել վերաբացման քաղաքականությունը և լավատեսորեն կանխատեսում են արագընթաց տնտեսական վերականգնում։
Նախագահ Թրամփը նշել է, որ արդեն մոտ 10 օր է, ինչ ընդունում է մալարիայի դեմ օգտագործվող դեղամիջոց՝ հիդրօքսիքլորոքին։ Այնուամենայնիվ չկա որև ապացույց, որ այդ դեղամիջոցը կարող է հաղթահարել կորոնավիրուսը և ոլորտի ներկայացուցիչները զգուշացնում են հնարավոր բացասական ազդեցության մասին։ Ըստ Թրամփի՝ շատ մարդիկ են ընդունում այն, հատկապես առաջնագծի աշխատողները մինչ կորոնավիրուսով վարակվելը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ փաստ կա, որ կապացուցի այդ դեղամիջոցի դրական ազդեցությունը, Թրամփը պատասխանել է, որ իր ապացույցն այն է, որ շատ դրական արձագանքներ է ստանում դրա մասին։
«CNN» լրատվական գործակալությունը տրված իր մեկնաբանությամբ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նշել է, թո ինչպես է գնահատում նախագահի այդ որոշումը․ «Ինչ վերաբերում է նախագահին, ապա նա մեր նախագահն է, և ես չեմ ցանկանա, որ նա ընդունի այնպիսի դեղամիջոցներ, որոնք չեն հաստատվել գիտնականների կողմից, հատկապես իր տարիքային խմբի և իր, այսպես ասած, քաշային խմբի համար՝ անառողջ գիրություն, այդպես են կոչում։ Այսպիսով, ես կարծում եմ, որ դա լավ գաղափար չէ»։
ԱՄՆ նախկին փոխնախագահ և դեմոկրատական կուսակցության նախագահի հավանական թեկնածու Բայդենը ևս արձագանքել է, ասելով «Դա նույն բանն է, որ ասես, իսկ միգուցե «Քլորո՞քս» (մաքրող միջոց) ներարկել արյան մեջ, միգուցե այն բուժի Ձեզ։ Ին՞չ է նա անում։ Ի՞նչ է, ի սեր Աստծո, այս մարդն անում․․․ սա բացարձակ անպատասխանատու քայլ է։ Չկա լուրջ մի բժիշկ, ով խորհուրդ կտա օգտագործել այդ դեղամիջոցը։ Դա հակառակ հետևանք կունենա։ Դա չի օգնի»։
Թրամփի վարչակազմը, ձգտելով թուլացնել կորոնավիրուսի դեմ պայքարի կարևոր դեղամիջոցների օտարերկրյա մատակարարումներից կախվածությունը, պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգների նորաստեղծ ընկերության հետ COVID-19-ի դեմ պայքարի դեղեր և դեղամիջոցների բաղադրիչներ արտադրելու համար։ Այն 354 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր է, որը կնքվել է չորս տարվա համար և կարող է երկարացվել մինչև տաս տարի՝ հասնելով 812 միլիոն ԱՄՆ դոլարի։ Սպիտակ տան Առևտրի և արտադրության քաղաքականության գրասենյակի տնօրեն Փիթեր Նավարոն նշում է․ «Շատ երկար ժամանակ մենք ապավինեցինք արտաքին արտադրության և մատակարարման ցանցերին մեր ամենակարևոր դեղամիջոցների և դեղագործական ակտիվ բաղադրիչների համար ՝ միաժամանակ զգալի ռիսկի տակ դնելով Ամերիկայի առողջությունը, անվտանգությունը և ազգային անվտանգությունը»։ Ընկերությունը հրաժարվեց բացահայտել, թե ինչ դեղեր և բաղադրիչներ են նախատեսում պատրաստել, նշելով, որ դա կարող է վնաս հասցնել ազգային անվտանգությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին