«Ադեկվադ» միաբանության աջակիցներին բերման ենթարկեցին
Այսօր «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին ՝ բացատրություն տալու: «Ադեկվադ» միաբանության անդամները հավաքվել են ոստիկանության մոտ։
«Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանն ասաց, որ իրենք ոչ մեկին չեն ահաբեկել։
«Մեզ էլ է հետաքրրքի, թե հիմա ինչ են մոգոնել։ Վստահ ենք, որ ինչպես նախկինում, երբ որևէ մեկին չէինք ահաբեկում, անանուն ահազանգերով բերման էին ենթարկում, նմանօրինակ դրվագ էլ հիմա է բերվելու։ Լիարժեք վստահության համար ուզում ենք համոզվել»,- նշեց նա։
Տեր-Նակալյանն ասաց, որ իշխանության ցանկացած գործողություն այս փուլում ինչ -որ չափով կարող են բացատրել ծխախոտի թեման ցրելու հետ, ամեն օր նոր փաստեր են տեսնում։
Նա նշեց, որ իրենք ոստիկանության մոտ հավաք չեն կազմակերպել, ինքը եկել է միայնակ, իսկ այստեղ հավաքված են նաև մարդիկ, որոնց ինքն առաջին անգամ է տեսնում։
«Նա ասաց, որ հիմա կհորդորի այստեղ հավաքվածներին պահել սոցիալական հեռավարություն, թեև քիչ առաջ ասում էին՝ կապ չունի սոցիալական հեռավարությունը, հինգ հոգուց ավելի մարդ այստեղ չպետք է լինի»,- ասաց Տեր-Նակալյանը։
Այնուհետև ոստիկանները լրագրողներին խնդրեցին սոցիալական հեռավարություն պահել, հեռու գնալ, քանի որ ոստիկանությունը գործողություն են իրականացնելու, «հավաքի վայրից բոլորին բերման են ենթարկելու»։
Ոստիկաններից մեկն ասաց, որ պարետի որոշումը խախտելու և հավաքվելու հետ կապված բերման են ենթարկելու մարդկանց։Դրանից հետո ոստիկանները բերման ենթարկեցին «Ադեկվադ» միաբանության աջակիցներին։
«Ադեկվադ» միաբանության ներկայացուցիչ Լիլիթ Թումանյանն ասաց, որ մոտավորապես 20 հոգի բերման է ենթարկվել՝ և տղա, և աղջիկ։
«Պաշտոնական բացատրությունն այն է, որ չեն ենթարկվել պարետի որոշմանը, բայց ես ականատես եմ, գիտեմ, որ միաբանության անդամները պահպանել են սոցիալական հեռավորություն։ Չի եղել որևէ խախտում, բոլորը եղել են դիմակներով, ձեռնոցներով, չի եղել կուտակում, ավելին՝ ոստիկաններն են ավելի շատ քանակով», - նշեց Լ. Թումանյանը։
Նրա խոսքով, սա որևէ ակցիայի խնդիր չէ, չկան խոսքեր, կարգախոսներ, որևէ ցուցանիշ, որ ակցիա է, ուղղակի աջակցության խնդիր է։
«Նորից գալիս ու բախվում ենք այն իրականությանը, որ իրականում սոցիալական հեռավորության պահպանումը և, առհասարակ, արտակարգ դրության ռեժիմի պահպանումն արվում է բացառապես որպես քաղաքական մահակ, քաղաքական հետապնդումների ենթարկելու համար։ Ընտրողաբար մոտեցում է ցուցաբերվում, որովհետև Կասկադում երեկոյան եթե զբոսնեք, կտեսնեք ավելի շատ մարդ ավելի փոքր տարածության վրա։ Խնդիրը և դրդապատճառները քաղաքական են», - ասաց Լ. Թումանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանից տարված մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակն է ձերբակալվել
- Ոստիկանությունը չի թողել, որ Արթուր Դանիելյանը ստանա առաջին բուժօգնություն. Տեր-Նակալյան
- Արթուր Դանիելյանը վերակենդանացման բաժանմունքում է
- Կոնստանտին Տեր-Նակալյան.Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա
- Արթուր Դանիելյանը հոր հետ կատարվածը համարում է հետապնդման ևս մեկ աղաղակող դրվագ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան