Աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 միլիոն դեպք
Աշխարհում 5 միլիոն 630 մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով «Worldometer» կայքի տվյալներին:
Միևնույն ժամանակ, COVID-19-ի հետևանքով մահացել է 325, 156 մարդ:
Վերականգնվել է 1, 970, 979 հիվանդ, ինչը կազմում է կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թվի 40%-ը:
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով հիվանդ է 2, 704, 495 մարդ:
Հիվանդության ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 1.570.583 դեպք: Մահացել է ավելի քան 93.533 մարդ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 11 վարակակիր
- 20.05.2020. 230 նոր վարակակիր, 255 առողջացած, մահվան 3 դեպք
- Մինչ այսօր որևէ կալանավորված անձի կամ դատապարտյալի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. Բադասյան