Հակերներին հաջողվել է մուտք գործել EasyJet ավիաընկերության 9 միլիոն հաճախորդների տվյալների բազա
Բրիտանական EasyJet ավիափոխադրող ընկերությունը ենթարկվել է հակերային հարձակման, որի արդյունքում հարձակվողները կարողացել են մուտք գործել հաճախորդների տվյալների բազա: Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին ասված է ավիափոխադրողի կայքում հրապարակած հայտարարության մեջ:
Հաքերները կարողացան մուտք գործել մոտավորապես 9 միլիոն հաճախորդների էլփոստի հասցեների և ճանապարհորդական տեղեկատվության տվյալների բազա և նրանցից մոտավորապես 2.2 հազարի բանկային քարտերի վերաբերյալ տեղեկատվության են ծանոթացել:
«Ոչ մի ապացույց չկա այն մասին, որ որևէ անձնական տվյալ օգտագործվել է ոչ իրավաչափ նպատակներով, բայց մենք կապ ենք հաստատում մոտավորապես 9 միլիոն հաճախորդների հետ, որոնց ճանապարհորդական տվյալները հնարավոր է, որ հասանելի են եղել, որպեսզի նրանց խորհուրդ տանք պաշտպանական միջոցներ ձեռնարկել` Ֆիշինգի ռիսկերը նվազագույնի հասցնելու համար»,-ասված է հայտարարության մեջ: