ԱԳ նախարարը զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Մայիսի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել վերջին տեսակոնֆերանսից հետո տարածաշրջանային զարգացումների շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է համավարակի պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշտական շփումների պահպանումը:
Զրուցակիցները դիտարկել են նաև կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո տարածաշրջան համանախագահների այցերի իրականացման և նախարարական մակարդակով հանդիպումների անցկացման հեռանկարները:
Հարակից հրապարակումներ`
- Համավարակի մեղմացումից հետո կորոշվի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ամսաթիվը
- Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը
- Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը
- Ապրիլի 21-ին կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը