Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում
Մայիսի 20-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 33-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 114 պացիենտ, որոնցից 92-ը մարզի բնակիչ է։ 27 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 221 քաղաքացի։ Հիվանդության անախտանիշ ընթաքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ, նրանցից 48-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Արձանագրվել է մահվան 7 դեպք։
Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1642 նմուշառում, մայիսի 12-ից 19-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 319 նմուշառման հետազոտություն։
Հարակից հրապարակումներ`
- «Տավուշ տեքստիլ»-ում վարակի դեպքեր են հայտնաբվերել
- 20.05.2020. 230 նոր վարակակիր, 255 առողջացած, մահվան 3 դեպք
- Փաշինյան. Եթե այսպես շարունակվի, օրական տասնյակ, նույնիսկ հարյուրավոր մահեր կունենանք
- Գեղարքունիքի մարզում COVID-19-ի 284 հաստատված դեպք կա. մարզպետ
- Շիրակում կորոնավիրուսից առողջացածների թիվն արդեն 64 է
- Արմավիրիում կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք է հաստատվել
- Գեղարքունիքում հաստատվել է COVID-19-ի 10 նոր դեպք. մարզպետ
- Իրականացվել է COVID-19-ի ազդեցության գնահատում Լոռիում և Շիրակում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան