Շվեդիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի մոտ կեսը գրանցվել է ծերերի խնամքի տներում
Շվեդիայի խնամքի տները հայտնվել են ուշադրության կենտրոնում՝ COVID-19-ից նրանցում մահվան դեպքերի մեծ քանակով։ Հանրային առողջապահության գործակալության տվյալները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի հետ կապված մահվան դեպքերի գրեթե կեսը տեղի են ունեցել խնամքի տներում:
Առողջապահության ոլորտի որոշ աշխատողներ ասում են, որ հիվանդներին հիվանդանոց ուղարկելու դժկամությունը կյանք է արժեցել:
Սակայն սա, ինչպես գրում է Euronews-ը, միայն Շվեդիային չէ, որ բնորոշ է: Ֆրանսիայի, Իսպանիայի և Իռլանդիայի ծերանոցների բնակիչներին նույնպես բաժին է ընկել մահացությունների մեծ մասը։ Սակայն Շվեդիան, ի տարբերություն մյուս երկրների, չի կիրառել այն նույն խստացված արգելափակումները, որոնք արեցին Եվրամիության շատ այլ երկրներ, ինչը քննադատության է արժանանում:
Նշենք, որ օրերս ՀՀ ԱՆ-ն հաստատեց, որ Հայաստանում Նորքի տուն ինտերնատի ավելի քան 40 ծերերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան