Ուհանում արգելվել է վայրի կենդանիների որսն ու դրանց մսի օգտագործումը
Չինական Ուհան քաղաքի իշխանությունները արգելել են վայրի կենդանիների որսը, դրանց մսի ապօրինի վաճառքն ու օգտագործումը, փոխանցում է «Ren TV»-ն։
Արգելքը քաղաքում ուժի մեջ կլինի առաջիկա հինգ տարիների ընթացքում։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին հենց Ուհանից սկիզբ առավ կորոնավիրուսային հիվանդությունը, որը հետագայում տարածվեց ամբողջ աշխարհում: Ըստ որոշ տեղեկությունների, հիվանդության տարածումը սկսվեց Ուհանի շուկայից, որտեղ վաճառվում էին էկզոտիկ կենդանիներ:
Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվը հասել է 5 միլիոնի:
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 միլիոն դեպք
- Ուհան քաղաքի 3 մլն բնակիչ թեստավորվել է
- Ուհանում գրանցվել է կորոնավիրուսի «ներմուծման» առաջին դեպքը. Ria.ru